«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ կա առանձին, արդեն հետո ստորագրված ևս մի փաստաթուղթ, որը մեզանից թաքցնում են». Անժելա Էլիբեգովա
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից.
«Կարենը լավ հարց ա բարձրացնում։ Ինչ հիմքով են Ադրբեջանին հանձնվել Սյունիքի ճանապարհները ու բնակավայրերը պաշտպանող մեր դիրքերը, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Զանգելանից ու Կուբաթլուից մեր զորքերի դուրս բերման մասին կետ՞: Ես հիմնավոր կասկած ունեմ, որ կա առանձին, արդեն հետո ստորագրված ևս մի փաստաթուղթ, որը մեզանից թաքցնում են։ Ու դա ՊՆ նախարարի Մոսկվա այցի արդյունք ա»։

