Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հայաստանը ներգրավված չէ Սոթքի հանքավայրի բանակցություններին

Այսօր Հայաստանի վարչապետը հրապարակել է Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը, որը կրկին փաստում է, որ գործող իշխանությունները կամ չունեն կարողություն պաշտպանելու երկրի շահերը կամ նրանց քայլերը նպատակաուղղված են ի վնաս պետությանը։ Վարչապետը իրավունք չուներ տրամադրել ադրբեջանական կողմին ապացույց, որով, ըստ էության, կարող է հաստատվել, որ Հայաստանը տրամադրել է թույլտվություն շահագործելու մի հանքավայր, որը ներպետական օրենսդրության համաձան չի գտնվում իր տարածքում։ Այսինքն` օրվա իշխանությունը դիտավորյալ հնարավորություն է տալիս թե Ադրբեջանին և թե օտարերկրյա ներդրողներին ներակայացնելու փոխհատուցման ահռելի պահանջներ Հայաստանի դեմ։

Ավելին, պարզվում է` տևական ժամանակ է` Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերության բաժնետերերն ուղղակի բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ Սոթքի հանքավայրի հետագա շահագործման վերաբերյալ և, ինչպես միշտ, Հայաստանի կառավարոթյունը ներգրավված չէ նաև այդ գործընթացում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ կողմերի միջև բանակցությունների արդյունքում Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությանը մինչև այս տարվա վերջ շարունակել հանքավայրի մասնակի շահագործումը։ Ադրբեջանական կողմը համառորեն փորձում է Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը և իր ներդրումները «իրավաբանորեն» տեղափոխել/փոխանցել Ադրբեջան։ Վստահաբար, այդ երկրի կառավարությունը պատրաստ է ընկերությանը տրամադրել իր ներդրումների պաշտպանության պետական երաշխիքներ, սահմանել հարկային արտոնություններ և այլն։ Փաստացի, Հայաստանի կառավարությունը անտարբերության է մատնել Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերության հետագա գործունեությունը։

Ցավալիորեն, Հայաստանի գործող իշխանությունները ձախողեցին ստեղծել բարենպաստ պայմաններ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերության գործունեության համար, ընդ որում նույն ապիկար քաղաքականություն է վարվում այլ ներդրողների և խոշոր ծրագրերի նկատմամբ։ Կառավարությունը չկարողացավ տրամադրել Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությանը արդար և հավասար ռեժիմ ու ապահովել ամբողջական պաշտպանություն և անվտանգություն: Փաստացի, Սոթքի ոսկու հանքավայրի գրեթե ամբողջովին անցավ Ադրբեջանին առանց որևէ փոխհատուցման, որը նախնական հաշվարկներով կարող է կազմել մոտ 2,5 միլիարդ դոլար։

Ինչո՞ւ կառավարությունը չի ներկայացնում որևէ պահանջ ադրբեջանական կողմին կամ ինչո՞ւ չի առաջարկում հանքավայրը շահագործել համատեղ։

Ավելին, առկա են իրական ռիսկեր, որ Հայաստանի գործող իշխանությունների անգործության արդյունքում Սոթքի հանքավայրն ամբողջությամբ անցնի Ադրբեջանին, ինչն, իր հերթին, կարող է առաջացնել վտանգներ շրջակա միջավայրին և մարդկանց կյանքին ու առողջությանը։ Գործող կառավարությունը չի գիտակցում, որ ունի պարտականություններ ապահովելու բնակչության անվտանգությունը և բնության ու շրջակա միջավայրի պահպանությունը։

Հետագայում, եթե Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը չշահագործի հանքը Հայաստանի «իրավասության» դաշտում, ընկերությունը կհրաժարվի նաև կատարել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իր կողմից ստանձնած պարտավորությունները։

Վերջում պետք է նշել, որ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը, որը 100% օտարերկրյա կապիտալով ընկերություն է, մտնում է Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակի մեջ։

GPARTNERS իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>