ԻՊ զինյալները իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ Իրաքում
ԱՄՆ-ի և Ավստրալիայի ռազմական հրահանգիչների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իպրիտ են կիրառել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պատահարը տեղի է ունեցել կիրակի Իրաքի զորամասերից մեկի տարածքում:
25 իրաքցու բժշկական օգնություն է ցուցաբերվել, հրահանգիչներից ոչ մեկ չի տուժել: Վերջին մի քանի օրվա ընթացքում դա արդեն երկրորդ քիմիական հարձակումն է ԻՊ կողմից: Նախօրեին իրացքի սպան պատմեց, որ զինյալները քիմիական ական են բաց թողել Մոսուլի արևմտյան հատվածում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վաղ հաղորդեց, որ ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառումը սկսել է սիստեմատիկ բնույթ կրել:
Նա նշեց, որ ռուսաստանյան ԱԳՆ-ում չեն կասկածում, որ ԻՊ զինյալները տիրապետում են ոչ միայն արդյունաբերական քիմիական նյութերի, ինչպիսին քլորն է, այլև ռազմական քիմիական նյութեր, օրինակ՝ իպրիտ:
Zham.am