Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը վաղը հրավիրվել է հարցաքննության
NEWS.am-ի տեղեկություններով՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին ՀՀ քննչական կոմիտեից ծանուցագիր է ուղարկվել, համաձայն որի՝ նա վաղը հարցաքննության է հրավիրվում։
Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով է քաղաքապետը բերման ենթարկվել։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։
Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի նիստն է։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, այդ թվում՝ նաեւ Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: