2018-ին Փաշինյանն ասում էր՝ չի վախենում մահվանից, այսօր շրջում է 200- 300 թիկնապահներով՝ զինված ինքնաձիգերով․ Բաբայան. Տեսանյութ
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական, ուսումնական կազմակերպությունները, մշակութային եւ սպորտի ոլորտի գործիչները վաղուց ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Եթե այսպես շարունակվի կամաց-կամաց բոլոր մարզերում այդպես է լինելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ 2018թ․-ին ասում էր, որ ինքը չի վախենում մահվանից, այսօր շրջում է 200- 300 թիկնապահներով՝ զինված ինքնաձիգերով։ Եթե նա իր գոյությունը ՀՀ-ում այդպես է պատկերացնում, ապա ընտրողն ինքն է, թող էդպես վախվորած, հանցագործին բնորոշ ձեւերով փախնի գնա տուն, հետո գա աշխատանքի, գնա ԱԺ, իսկ մարզերում էլ նրան չընդունեն։ Նա էդպես ապրելուն սովոր է, եթե նա սովոր է կրկին թաքնված ապրելուն, ապա թող ապրի, բայց էդպես երկար չի ապրի»,- ասաց Բաբայանը։

