Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալության հարցով դատական որոշումը կհրապարակվի ավելի ուշ․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Տեսանյութ
Դատարանը քննում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ բողոքի քննությունը երեկ հետաձգվել էր վարույթն իրականացնող մարմնի չներկայանալու պատճառով։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղը Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:

