«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
24
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Պատերազմ Արցախում
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին

«Իմ քայլը» իրականությունից կտրվել է, իրենց թվում է՝ իշխանությունը վարչապետի ձեռքին է, բայց այդպես չէ․ Արա Զոհրաբյան

Ուսումնասիրությունների արդյունքում մենք կարծում ենք, որ վարչապետի արարքում առերեւույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր։ Այս մասին այսօր՝ դեկտմեմբերի 22-ին Փաստաբանների պալատի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Մենք այստեղից երթով կշարժվենք Ազգային ժողով, որին կներկայացնենք երկու փաստաթուղթ, որոնցից մեկը հորդոր է այն պատգամավորներին, որոնք փաստաբանի կարգավիճակ են ունեցել եւ այն կասեցրել են պայմանավորված՝ պատգամավորի կարգավիճակով, դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից եւ գործել որպես անկախ պատգամավոր։ Մյուս պահանջն ուղղված է ԱԺ նախագահին, որով պահանջում ենք  վերացնել ռազմական դրությունը եւ նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Այնուհետեւ Ազգային ժողովից երթով գնալու ենք գլխավոր դատախազություն, որտեղ հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք։  Ուսումնասիրությունների արդյունքում մենք կարծում ենք, որ վարչապետի արարքում առերեւույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր»,- ասաց Զոհրաբյանը։

Հարցին, թե եռակողմ հայտարարությունից հետո մեկ ամսից ավելի է անցել, եւ շատ իմքայլականներ դուրս չեն եկել խմբակցությունից, դա ինչո՞վ է պայմանավորում, Զոհրաբյանն ասաց․ «Կարծում եմ, որ «Իմ քայլի» պատգամավորները խմբակցությունից դուրս չեն գալիս, որովհետեւ իրենք իրենց շրջապատի մեջ մեկը մյուսին սիրտ տալով, իրականությունից կտրվել են եւ իրենց թվում է, որ իշխանությունը վարչապետի ձեռքին է, բայց ես կարծում եմ, որ այդպես չէ, վարչապետն այս պահին իշխանություն չունի,  ժողովուրդը նրան չի վստահում  եւ չի ընդունում, այո,  կան խմբեր, որոնք շարունակում են նրան հարել, բայց կարծում եմ, երբ պատգամավորները տեսնեն, որ ամբողջ մասնագիտական հանրույթը  կամ քաղաքացիական այլ խմբեր մերժում են վարչապետին,  իրենք էլ խելքի կգան ու կանցնեն ժողովրդի կողմը»։

 Փաստաբանների պալատի նախագահն հավելեց, որ  կամավորական հիմունքներով փաստաբաններն այսօր  չեն մասնակցելու դատական նիստերին եւ քննչական գործողություններին, այդ կերպ միանալով ընդդիմության հայտարարարծ գործադուլին։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>