Փաստաբանները բողոքի երթով շարժվում են դեպի Ազգային ժողով. Ուղիղ
ՀՀ փաստաբանների պալատից փաստաբանները երթով շարժվում են դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ նպատակներով։
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

