Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ

70 օր անհետ կորած համարվող և այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող Դավիթ Սահակյանի մայրը` Ալինա Եգորովան, տղայի վերադարձի օրը երազ է տեսել` Դավիթը եկել էր տուն և սկսել իր նոութբուքով աշխատել։

Մայրական բնազդը չի խաբել տիկին Ալինային. նույն օրը հայտնի է դարձել բարի լուրը` 70 օր անհետ կորած Դավիթին ու նրա 5 ընկերներին գտել են անտառներում։

«Չեմ չափազանցնում, բայց միշտ իմացել եմ, որ տղաս ողջ է, վերադառնալու է։ Ես դա զգում էի, ու ուրիշ որևէ միտք չեմ ունեցել։ Անկեղծ ասած` այդ օրերին երազներ շատ էի տեսնում ու տանջվում. տեսնում էի, որ տղաս սոված է` ճաշ է ուզում, կամ էլ ջրի կարիք ունի... Սակայն վերադառնալու օրն առաջին անգամ տեսա, որ Դավիթս տուն է եկել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ուրախ ձայնով պատմել է տիկին Ալինան։

Պատմում է, որ երբ զանգել ու հայտնել են տղայի ողջ լինելու լուրը, ուրախությունից երկար ժամանակ կարողանալիս չի եղել ուշքի գալ, հետո մի քանի ժամ միայն հեռախոսազանգերի է պատասխանել։

Մայրն, ի դեպ, տղային դեռ չի տեսել, քանի որ Դավիթը Ստեփանակերտի հիվանդանոցում է, իսկ ինքը` Երևանում։ Տիկին Ալինան, սակայն, քիչ առաջ է հեռախոսով խոսել Դավիթի հետ։ Ասում է` տղայի ձայնն ընդհանրապես չի փոխվել։ Մոր հետ զրույցում Դավիթն ասել է` ողջ գտնված 6 զինվորներից միայն ինքն է վիրավոր։ Նա պատմել է նաև, որ մյուսների ոտքերն են ցրտահարված և ցավում, չեն կարողանում նորմալ քայլել։

Դավիթը դեռ 70 օր առաջ է հրազենային վնասվածք ստացել ուսի շրջանում. ձեռքը համարյա չի զգում, միայն մատներն է կարողանում մի փոքր շարժել։ Նրան առաջիկայում պետք է վիրահատեն։ Տիկին Ալինան ասում է` երբ երեկ առաջին անգամ խոսել է տղայի հետ, նա մանդարին է ուզել։

«Էնպես չի, որ տղաս մանդարին շատ է սիրում, բայց ասաց` մամ, մանդարին եմ ուզում ու իմ կիթառը։ Այսօր Դավիթս ասաց, որ բազմաթիվ անծանոթ մարդիկ են իրեն տեսակցել ու քաղցրավենիք, մրգեր տարել` այդ թվում մանդարին։ Հիվանդանոցի բուժքույրերը նույնպես լավ են նայում մեր տղաներին` նրանք էլ են համեղ բաներ տարել»,–ասել է տիկին Ալինան` հավելելով, որ տղայի տրամադրությունը շատ բարձր է, անգամ հումորներ է անում։

Իսկ ինչ վերաբերում է կիթառին, ապա Դավիթն ինքնուս է նվագում։ Ընկերներով խումբ էին ստեղծել, անգամ երկու համերգ են տվել փաբերում, բայց քանի որ Դավիթը նկարվել այնքան էլ չի սիրում, որևէ ձայնագրություն չկա նրա կատարմամբ։

Տիկին Ալինան պատմել է նաև, որ իրենք երկքաղաքացի են` նաև Ռուսաստանի անձնագիր ունեն։ Ընտանիքը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 5 տարի առաջ։ Դավիթն ընտրելու հնարավորություն է ունեցել` կամ 1 տարով ծառայել ՌԴ–ում, կամ էլ 2 տարի` հայրենիքում։ Տղան ընտրել է երկրորդ ճանապարհը և, ինչպես մայրն է ասում, գիտակցելով մեկնել ծառայության։

Մինչ ծառայության մեկնելը Դավիթն Արցախում չէր էլ եղել։ 8 օրվա ծառայող է եղել (Ջաբրայիլում), երբ պատերազմը սկսվել է։ Կռվի օրերին նրանց մարտական դիրքեր են տարել, իսկ հոկտեմբերի 8-ին` Հադրութ տեղափոխել։ Մոր հետ վերջին անգամ հոկտեմբերի 15-ին էր խոսել հեռախոսով։

Բոլոր այս օրերին տղաները Վանք գյուղի տներից մեկի նկուղում են թաքնված եղել, ապրել այնտեղ եղած սննդով։ Խմբից, ցավոք, կորուստներ էլ են ունեցել` երկու ծանր վիրավոր զինծառայող նկուղում արնաքամ են եղել, մահացել։ Նրանց թաղել են տան բակում, իսկ գրպաններում երկտող են դրել, թե ովքեր են թաղվածները, որպեսզի հետագայում ընտանիքի անդամները կարողանան գտնել նրանց։

Այդ զինվորների աճյունները նույնպես օրերս գտել են։ Հարութը մորը պատմել է նաև, որ իրենց խումբը 2 մասի է բաժանվել և հնարավոր է` էլի ողջ մնացածներ կան։ Ավելին, տիկին Ալինան պնդում է` նոյեմբերի 23-ին այդ խմբի տղաներից մեկը` Հարութը, ինչ–որ կերպ կարողացել է զանգել 911 և ասել, որ թաքնված են, օգնության կարիք ունեն։

«Ոչ մի գործուն քայլ մինչ օրս չի արվել մեր տղաներին գտնելու համար։ Ավելին, անգամ հիմա, երբ տղայիս գտել են, ուզում էի Ստեփանակերտ գնալ, ինչի համար դիմել էի ՊՆ–ին։ Ինձ պատասխանեցին, որ չունեն նման ծառայություն և չեն կարող ինձ օգնել Ստեփանակերտ հասնելու համար։ Ինչ ասեմ...»,–նշել է տիկին Ալինան։

Նա այժմ սպասում է բժիշկների որոշմանը` Դավիթին Երևանո՞ւմ, թե Ստեփանակերտում պետք է վիրահատեն, որպեսզի իր անելիքը որոշի։ Կնոջ միակ երազանքն այժմ տղային գրկելն է։

Ի դեպ, Դավիթը 5 տարի «Թումոյում» է սովորել` ռոբոտաշինությամբ զբաղվել։ Ավելին, ինֆորմատիկայից օլիմպիադաների է մասնակցել ու հաղթել։ Դրա շնորհիվ Երևանի պետական մանկավարժական համալսարան է ընդունվել ուսման վարձի 50 տոկոս զեղչով։

Հիշեցնենք, որ 70 օր կապի դուրս չեկած 6 զինվորներ երեկ ողջ են գտնվել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նրանք են`

Այվազյան Արսեն Կարենի,

Սահակյան Դավիթ Գեղամի,

Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի,

Հարությունյան Արթուր Գարիկի,

Արմաղանյան Արման Արշակի,

Թումանյան Ռուսլան Սարգսի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>