Վաղը կարգելափակվի գլխավոր դատախազության մուտքը
Դիտել նաև
Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Դատախազները կտրվում են քննությունից
Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում
«ՀՀ դատախազությունն ինչ վերաբերմունք ունի այս հանցանքի վերաբերյալ»․ Արմեն Եղիազարյան
Վաղը ՀՀ ողջ տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի են ունենալու խաղաղ անհնազանդության մի շարք միջոցառումներ, վաղվանից նաեւ գործադուլ և հացադուլ է մեկնարկում։ Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ վաղն իրենք ժամը 12։00-ից սկսած լինելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ընդդիմադիրները իրավապահ համակարգից ակնկալում են , որ Նիկոլ Փաշինյանին պետք է մեղադրանք առաջադրվի պետական դավաճանության հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը։
Ղազինյանի խոսքով՝ իրենք կարգելափակեն դատախազության մուտքը։
Zham.am

