Մի խումբ մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել ընդդեմ Սիսիանի Սբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովվի, որը հրաժարվել էր Փաշինյանի ձեռքը սեղմել. Տեսանյութ
Հենց նոր ինֆորմացիա ստացա(օդում կախված լուրեր), որ հրահանգել են ծեծելով վերացնել Սիսիանի հոգևորականին: Կոչ եմ անում բոլորին տեր կանգնել այդ մարդուն: Պարոն Թաթոյան, խնդրում եմ Ձեզ շտապ միջոցներ ձեռնարկել:
Մնացածին խնդրում եմ տարածել այս գրառումս:
Փաշինյանի կուսակցության Սիսիանի կառույցի անդամները Սիսիանի հրապարակից երթով շարժվում են եկեղեցի՝ հաշիվ պահանջելու քահանայից:
Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վրա ուղիղ եթերում հարձակում գործելու կոչ հնչեցնողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանն է, ով աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում: Այսինքն` քահանայի վրա հարձակում պլանավորողը ՀՀ պետական ապարատի ծառայող է:
Աննա Դեմիրճյանի ֆեյսբուքյան էջից
Աննա Դեմիրճյանի ֆեյսբուքյան էջից