Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը համարու՞մ է, որ մենք 26 տարի «օկուպացրել ենք Ադրբեջանի տարածքը», իսկ մեր 5000 զոհերը «օկուպանտներ» էին. Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի իրական պատկերացումները, մտաhաղացումն Արցախի և Հայաստանի թե՛ անցյալի, և թե՛ ապագայի վերաբերյալ փուլ առ փուլ ջրի երես են դուրս գալիս և հասարակության ճնշող մեծամասնության համար դառնում ակնհայտ:

Որոշ դեպքերում Փաշինյանի փոխարեն խոսում են իր մերձավորները: Եվ ահա երեկ Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցներից Արմեն Մարտիրոսյանը հետևյալ գրառումն է արել. «Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում: Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի տեսակետները տարիներ շարունակ համըկնու՞մ էին, և այսօր պարզապես կյանքի է կոչվում իրենց պատկերացումների հիման վրա կազմված ծրագի՞րը:

Երբ կարդում ես նման գրառումներ, գիտակցում ես, թե որտեղից է առհասարակ ի հայտ եկել 5 միլիարդի դիմաց «Արցախի հարցը լուծելու» գաղափարը: Եթե այս մարդկանց գիտակցության մեջ հայկական արյունով հայկական Արցախի ազատագրված տարածքներն իրենց հայրենիքը չեն, ապա իրենց համար բացարձակապես ոչ մի խնդիր չէր լինի այդ տարածքները գումարի դիմաց թշնամուն հանձնել: Ավելին, այս պարագայում իրենք առաջնորդվել են «совместим приятное с полезным» կարգախոսով. «Հա՛մ թուրքերի հայրենիքն իրենց կվերադարձնենք, հա՛մ էլ ձեռի հետ փող կաշխատենք»:

Արցախյան երկրորդ պատերազմն ամբողջական ծավալով բացահայտում է մեր հասարակության միջի թրքամետ ստահակների այն շերտը, որն այսքան տարիներ ապրել է մեզ հետ նույն երկրում: Իրենք անգամ նույն օդն են շնչեն, ինչ մենք են շնչում: Տասնյակ տարիներ իրենք ներսից թունավորել են հասարակական մթնոլորտը, իսկ վերջին 2,5 տարվա ընթացքում թուրքերի և ադրբեջանցիների հետ միասին մեջքից հարված հասցրեցին մեզ, ինչի արդյունքում իրենք սպանեցին Արցախի պետականությունը և սպանեցին  մոտ 5 հազար անմեղ հայի (ի միջի այլոց, եթե մենք «օկոպացրած տարածքներում էինք», ուրեմն մեր զինվորներն էլ օկուպա՞նտ էին, փաստորեն, Ալիևը Հայաստանում փաստաբանական գրասենյա՞կ ունի):

Ժողովրդավարություն խաղալու ժամանակն ավարտվել է, այս երկրում կապրեն ու կիշխեն կամ արմենմարտիրոսյաններն ու փաշինյանները, կամ նրանք, ովքեր կարծում են, որ վերոնշյալ մարդկանց պատկերացումները կոչնչացնեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի պետականությունը: Սակայն մեկ կարևոր տարբերությամբ. եթե շարունակեն իշխել նրանք, ապա մենք կկոչվենք «Արևմտյան Ադրբեջան», իսկ եթե իշխեն այլ պատկերացում ունեցող մարդիկ, ապա մենք կշարունակենք մնալ Հայաստանի Հանրապետություն:

Իսկ Արմեն Մարտիրոսյանի համար տարբերություն չկա` Փաշինյանի համար տպագրել «Հայասանն իմ օջախն է, ժողովուրդն` իմ ընտանիքը», թե Ալիևի համար տպագրել «Արևմտյան Ադրբեջանն իմ օջախն է, ժողովուրդն` իմ ընտանիքը»: Деньги не пахнут...

Սևակ Դանիելյան

Հ.Գ.: Դատելով ադրբեջանական Telagram ալիքներից մեկում արված հրապարակումից, Նիկոլ Փաշինյանից հետո Արմեն Մարտիրոսյանը հավակնում է դառնալ երկրորդ հայը, ով կստանա «Ադրբեջանի հերոս» կոչումը:      

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>