«Նիկոլ վարչապետ» վանկարկումներով ուղեկցվող «սգո» երթին մասնակցել են ԱԻՆ տասնյակ աշխատակիցներ․ ովքե՞ր են նրանք. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
Դեկտեմբերի 18-ին մենք տեղեկացրել էինք, որ Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանն ամեն բան անում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրենից գոհ մնա։ Փիլոյանն իր բոլոր ջանքերը ներդրել էր, որպեսզի լավագույնս ներկայանար սգո երթին, որը պետք է դառնար Փաշինյանի աջակցման քաղաքական շոու։
Փիլոյանը ԱԻՆ բոլոր աշխատակիցներին հրահանգել էր որպեսզի ներկայանան նախարարություն, որտեղ բոլորին հաշվառելուց հետո իջեցրել էին Հանրապետության հրապարակ։ ԱԻՆ մեր աղբյուրներն ասացին, որ իրենց այլ ելք չէին թողել։
Մեր տեսախցիկը ֆիքսել է ԱԻՆ տասնյակ աշխատակիցների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների։
Աղբյուրը՝ politik.am

