«Լավ, էսքան անհայրենիք մանկուրտ էս ազգի մեջ որտեղի՞ց». Նաիրա Զոհրաբյան
Դիտել նաև
Այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պետականությունը կլուծարվի․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ
Դուք տեսեք՝ փողոցից եկած խուժան Սեֆիլյանն ում հետ է ԱՄՆ-ում հանդիպում․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ
«Սա վերջն է, կարծես հարցը փակված է»․ Նաիրա Կարապետյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի միջանցքներում վխտում են Ադրբեջանի նավթի ասեղին նստածները, չի արձագանքել
«Շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20.000 դոլարով փախնում Հայաստանից»․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ սիրելի սյունեցիներ։ Տեսե՛ք էս մարդն ինչ է ասում։ Իսկ էս մարդը ձեզ, իմ սիրելի սյունեցիներ, ասում է՝ էդ ինչի՞ եք եկել-մտել Ադրբեջանի տարածք, 26 տարի տիրել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Ինչի՞ եք արել, հը, որ հիմա էլ տանտեր թուրքը եկել է իր տունն է ուզում, իսկ դուք մի հատ էլ հերոսաբար դիմադրում ու չեք հանձնվում։ Լավ, էսքան անհայրենիք մանկուրտ էս ազգի մեջ որտեղի՞ց։
Էս մարդը «Անտարես» հրատարակչության սեփականատերն է, որտեղ տպվում են հանճարեղ արձակագիր Նիկոլի բեսթսելլերները։ Ես հրաժարվում եմ ընկալել անբարոյականության էս սոդոմ-գոմորը։ Ես հրաժարվում եմ ընկալել հայրենապղծության էս դիվահարությունը։
#Անտարեսը Մեհրիբանի ժպիտն է հավաքում»:

