Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր

Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակման հայտնված շիրակցի կամավորներն արդեն տանն են։ Sputnik Արմենիայի թղթակիցը հանդիպել ու զրուցել է նրանց հետ։

Ջոկատի կազմում եղած Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը պատմել է, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչպես են հայտնվել շրջափակման մեջ և ինչպես դուրս եկել շրջափակումից։ Նա, ինչպես ինքն է ասում, հենց առաջին օրվանից կամավորագրվել է, և ոչ վարչապետի կոչով:

Ջոկատը նոյեմբերի 29-ին մեծ դժվարությամբ հասել է Արցախ: Դեկտեմբերի 2-ին նրանք արդեն դիրքերում էին:

«Դիրքերին ծանոթացնելուց հետո էլ ոչ մեկը` նույնիսկ հրամանատարական կազմը, մեզանով չի հետաքրքրվել, տեղյակ չեն եղել՝ մենք կա՞նք, ի՞նչ ենք եղել։ Միայն 4 օրը մեկ սնունդ են ուղարկել: 10, թե 12-րդ օրն էր` իմացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»:

Ադրբեջանցիները շարասյունով եկել էին դիտակետը հսկելու հենց հաջորդ օրը: Թշնամու հետ բանակցային գործընթացը, ըստ Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավարի, իրականացրել է դասակի հրամանատարը՝ Արտավազդ Ղուկասյանը՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը: «Ադրբեջանցիների մասին Արտավազդն ահազանգել է հրամանատարությանը, պատասխանը եղել է՝ ինքներդ բանակցենք: Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, մենք թույլ չենք տվել, իրենք սուս ու փուս հետ են դարձել»,-պատմում է Սաղաթելյանը։

15 օրից հետո պիտի նրանց փոխարինեին, սակայն ջոկատը 18 օր է մնացել: «Շրջափակման մեջ ավելի երկար կմնայինք, եթե չահազանգեինք Գյումրի մեր ընկերոջը՝ Կարապետ Պողոսյանին ու աղմուկ չհանեինք։ Եթե դա չլիներ, մենք էլ գերի կընկնեինք»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` նշելով, որ ռուսները հենց 4-րդ օրն էին պատրաստ իրենց շրջափակումից հանել, սակայն հայկական հրամանատարական կազմից ոչ մի բանակցող չի եղել:

Չնայած ավելի քան 6 օր առանց ջրի ու քնապարկերի են եղել, սակայն կամավորները դրանից չեն դժգոհում։ Նրանց խոսքով` ջոկատի անդամներին բարկացրել է այն, որ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին են եղել, երբ որոշ պատգամավորներ իրենց են վերագրել, թե իրենք բանակցել են ջոկատը շրջափակումից դուրս բերելու մասով:

«Աղմուկը բարձրացնելուց հետո նոր սկսեցին բանակցել, ընդհուպ մինչև Վիտալի Բալասանյանի մակարդակով: Բոլորն արվել է մեր կապերի միջոցով, թող այս իշխանություններից մեկը գա ասի, թե խառնվել են այս գործին»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` ցավով նշելով, որ իրենց պահած դիրքը իրենք լքել են:

«Ինչպես է կարելի 18 օր դիրքը պահես, վերջում ասեն`այդ դիրքը մերը չէ: Ադրբեջանցիները լավ զինված էին, տեխնիկապես հագեցած: 2 օրում մեծ սարը կտրեցին ճանապարհ սարքեցին, իսկ մեր իշխանությունները չգիտեն մարդիկ գերի են ընկել, թե ոչ»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` անհնար համարելով հայերի պարտությունը հենց այդ տարածքում, որտեղ ինքն է եղել:

23 տարի համայնքը ղեկավարած Վահրամ Սաղաթելյանը ցավով է նշում՝ նման անտարբեր վերաբերմունք հայրենի երկրի նկատմամբ երբեք չի եղել: Կամավորը ստեղծված իրավիճակը իշխանությունների անգործունեությամբ է բացատրում:

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Նազելի Բաղդասարյանն ու Սոֆյա Հովսեփյանը հայտնել են, որ շրջափակման մեջ հայտնված իրենց հայրենակիցների խնդրով եղել են Շուշիի շրջանում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>