Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը

Հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ և ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան․ Միքայել Համբարձումայնը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր պայմանավորվածության մասին. Տեսանյութ

Չեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը և ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկել։

«Չեմ ուզում անդրադառնալ իմ հրաժարականի պահանջներին, միայն կարող եմ ասել, որ նախատեսում եմ առաջիկայում ասուլիս տալ։ Իհարկե, ձեռնպահ եմ մնալու նեղ անձնական խոսակցությունները կամ հանգամանքները ներկայացնելուց, որովհետև այն կարծիքին եմ, որ անվտանգության աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը և որի մեջ ես սպառնալիք եմ տեսել, այդ հանգամանքների մասին անպայման կխոսեմ»,-հայտարարեց նա։

Հարցին՝ ինքն ապօրինի հանձնարարություն ստացե՞լ է, որը որպես սպա երբեք չէր կատարի, Համբարձումյանն արձագանքեց․ «Ես ձեռնպահ կմնամ ապօրինի հանձնարարական ձևակերպումը տալուց, ես կարող եմ ընդամենը փաստեր ասել, որ այո, եղել է հանձնարարական, որը, ես գտել եմ, որ չպետք է կատարեմ»։

Հարցին՝ դա Վազգեն Մանուկյանին վերաբերո՞ւմ է, Համբարձումյանն ասաց, թե այդ հարցերի վերաբերյալ կխոսի ասուլիսին։ «Ես պատրաստ եմ պատասխանել այն հարցերին, որոնց մեջ չեմ տեսնում պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակաման ռիսկ, այդ տվյալները կներկայացնեմ»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե պահեստազորի սպաները հանդես են եկել հայտարարությամբ, որ պետք է ուսումնասիրվի այն տեղեկությունը, որ պայմանավորվածություններ են եղել Նիկոլ Փաշինյանի և հակառակորդ պետության ղեկավարի՝ Ալիևի միջև, Համբարձումյանն արձագանքեց, թե մնում է իր կարծիքին։

«Լիարժեք կիսում եմ իմ գործընկերների մտահոգությունը, հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ և ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան։ Նույնիսկ պատրաստ եմ ինքս՝ որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար, համապատասխան լիազորություններով օժտվելու դեպքում իրականացնել նախաքննություն, որովհետև դա այս պահի դրությամբ ինձ ամենամտահոգող հարցն է»,-ասաց նա։

Հարցին՝ ինքը ո՞ր պահից սկսած է տեսել վտանգ ազգային անվտանգությանը, Համբարձումյանը պատասխանեց՝ վերջին ամիսներին։

Իսկ թե կարծո՞ւմ է, որ ինչ-որ գործարք է տեղի ունեցել, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարն արձագանքեց, թե չի կարող ասել, անտեղյակ է։

Նա նաև նշեց, թե երեկ հետևել է Եռաբլուրում ընթացող իրադարձություններին ու վատ զգացել․ «Ես երեկ դիտում էի, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Եռաբլուրում, և, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում, շատ վատ էի զգում, որ մենք հերթական անգամ ծաղրուծանակի առարկա դարձանք աշխարհի առջև, որովհետև մարդիկ մոռանում են, թե որտեղ են գտնվում․ մենք Եռաբլուրում ենք»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անվտանգության մարմինների աշխատակիցներին կոչ էր արել այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>