Այլեւս չկա նույնիսկ քաղաքական հարց, 17 կուսակցությունների ու նիկոլի պայքար` մի կողմում կանգնած է պետականության իրավունք ունեցող ազգ
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ նշելով, որ գնալու է մինչեւ վերջ, Հայաստանը լինելու է ուժեղ ու կրթված մարդկանց երկիր։ «Այլեւս չկա նույնիսկ քաղաքական հարց, 17 կուսակցությունների ու նիկոլի պայքար` մի կողմում կանգնած է պետականության իրավունք ունեցող ազգ, իսկ մյուս կողմում՝ պետականության իրավունք չունեցող ինչ-որ ցեղ:
Ուզո՞ւմ եք Հայաստան պետություն ունենաք, փրկեք երկիրը դրանցից, արթնացեք ու ոտքի կանգնեք: Ես գնալու եմ մինչեւ վերջ` Հայաստանը լինելու է ուժեղ ու կրթված մարդկանց երկիր: Զոմբիներ, դուք օրը 5 ժամ Մոցարտ ու Բախ եք լսելու...»,- գրել է նա։

