Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Անդրանիկ Քոչարյանի, Վահան Քերոբյանի գրպանը կլցվի փողով, ապօրինի գույքը կգնեն թուրքերը, Հայաստանն էլ Թուրքիայի պոլիգոն կդառնա. Տեսանյութ

Արդեն երկու օր է՝ բավականին լարված է իրավիճակը Սյունիքի մարզում։ Այսօր վաղ առավոտից սյունեցիները փակել են Երևան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն և անվտանգության երաշխիքներ են պահանջում իշխանությունից՝ նշելով, որ ադրբեջանական կողմից իրենց տրվել է հայկական դիրքերը զիջելու հրահանգ ու դրվել ժամանակացույց։ Կապանի քաղաքապետը երեկ հայտնեց, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն Կապանի և հարակից 13 գյուղերի դիրքերը, իսկ ավելի ուշ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ հղեց՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում՝ հայրենիքը պաշտպանելու համար:

Հրապարակախոս, հասաակական գործիչ Ավետիք Իշխանյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց, որ կատարվողը ցույց է տալիս, որ Հայաստանում անիշխանություն է, չկա պետական համակարգ, իսկ պետական գործերով զբաղվում են համայնքապետերն ու գյուղապետերը, բայց հարց է առաջանում, իսկ կամավորներն ու գյուղացիներն ինչպե՞ս կարող են ադրբեջանաթուրքական զորքերի դեմ պայքարել։

«Մյուս կարևոր հարցն այն է, որ անկախ նրանից, թե դու ինչպես ես առաջինը տարածք զիջում, մեկ է՝ դու հոգեբանորեն դառնում ես պարտված, և հաղթող կողմը քեզ անընդհատ զիջումներ է պարտադրելու այնքան, մինչև դու կործանվես։ Հիմա Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է՝ Հայաստանը վերացնել, և երբ պետության ղեկավարն իր ապիկարության պատճառով կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, բնական է, որ թշնամին շարունակելու է քաղաք առ քաղաք իր հաջողություններն ավելացնել։ Եթե նա մնաց իշխանության, չի բացառվում, որ նոյեմբերի 9-ի նման՝ հիմա էլ լսենք հերթական կապիտուլյացիայի մասին, որով հանձնվել է Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Եղեգնաձորը, և մենք մնացել ենք Արարատյան դաշտավայրի վրա. դրանից հետո էլ նա դարձյալ հրաժարական չի տա։ Ամեն ինչ գնում է սրան»,-ասաց Իշխանյանը։

Դիտարկմանը, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, սակայն, հավաստիացրել էր, որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու, Ավետիք Իշխանյանը պատասխանեց.

«Ընդհանրապես, պետական ապարատի ցանկացած պաշտոնյայի խոսքը 100 տոկոսանոց սուտ է, դա նույնն է, որ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, թե մենք հաղթելու ենք»։

Հրապարակախոսի պնդմամբ՝ ամենաողբերգականն այն է, որ հայ ժողովուրդը, որը կորցրել է Արցախի մեծ մասը, այդքանից հետո շարունակում է մնալ թմբիրի մեջ։ Պատճառը, ըստ Իշխանյանի, այն է, որ կորցրել ենք մեր ինքնապաշտպանական բնազդը։

«Դուրս եկեք փողոց, տեսեք, թե մարդիկ ինչպես են պատրաստվում նոր տարվան, էլ չեմ խոսում այն անհայրենիք և ստամոքսով մտածող շերտերի մասին, որոնք պաշտպանում են այս վարչապետին։ Վաղը կամ մյուս օրը նույն այս մարդիկ շատ հանգիստ կվերաբերվեն Վարդենիսը, Սյունիքը և այլ տարածքներ Ադրբեջանին տալու հետ»,-ասաց Ավետիք Իշխանյանը՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանից պոկվող տարածքներով սահմանների սահմանագծումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, սակայն այդ սպառնալիքը միակը չէ. արտաքին քաղաքական վեկտորի ուղղությամբ իշխանությունների շանտաժը ևս մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիք է։

«Մեր, պայմանական ասած, հակառուս գործիչները՝ որպես Հայաստանի փրկիչ ու հովանավոր, տեսնում են Եվրոպան, ԱՄՆ-ը և այլն, բայց նրանք քարտեզին երևի չեն կարողանում նայել, նրանց թվում է, թե Հայաստանը գտնվում է Եվրոպայում, չեն տեսնում, որ այդ նույն Արևմուտքի հիմնական դաշնակիցը Թուրքիան է։ Եթե դու հակառուսական կեցվածք ես ընդունում, ապա դու դառնում ես Թուրքիայի պոլիգոնը, ուստի ստացվում է, որ իրականացվում է թուրքական պրոյեկտ, որի գինը եղավ Արցախը, իսկ հիմա շարունակվում է և կլինի Հայաստանը, որովհետև բազմիցս ասվել է, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները, հիշենք Կիլիկիայից ֆրանսիական զորքերի դուրսբերումը. ոչինչ չի փոխվել։ Վարչապետը այսպես գուցե շանտաժ է անում, որ Ռուսաստանն իրեն պաշտպանի, բայց ավելի հավանական է, որ սա քաղաքականություն է, որի արդյունքում Հայաստանը դառնալու է Թուրքիայի պոլիգոն»,-ասաց Ավետիք Իշխանյանը։

Ինչ վերաբերում է իշխանության վերին օղակներում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման մասին խոսակցություններին, ապա Ավետիք Իշխանյանը դա համարեց այս իշխանության գրպանները լցնելու միջոց, ինչո՞ւ չէ, նաև դա կարող է լինել Փաշինյանի՝ իշխանության մնալու գինը։

«Այդ մարդկանց հետաքրքրում է իրենց հարստանալը։ Իրենք արդեն պատկերացնում են թուրք աղաների հետ իրենց բիզնեսները, և դա լինելու է նաև Փաշինյանի՝ իշխանություն պահելու գինը։ 2018 թվականին սկսվեց այս ծրագիրը, որի արդյունքում Հայաստանում արժանապատվություն ունեցող մարդիկ կարտագաղթեն, մյուսները կանցնեն թուրքի թրի տակով, Հայաստանում կծաղկի թուրքական բիզնեսը, որը կհովանավորվի պետության կողմից՝ հարկերից ազատում և այլն։ Թուրք աղաների համար հայերը կաշխատեն՝ որպես աման լվացողներ, իսկ այդ նույն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու Անդրանիկ Քոչարյանի գրպանը փող կլինի, նրանց հետաքրքրում է փողը»,-ասաց Իշխանյանը՝ նշելով, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումից հետո էլ այդ գույքերի տերերը կդառնան թուրքերը։

«Թուրքերը բավականին լավ գումարներով կգնեն, ու այդ գումարը կգնա իրենց պարգևավճաներին ու տարբեր հիմնադրամներին»,-ասաց հրապարակախոսը։

Հարցարզրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>