Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին` կապված հոր մահվան հետ
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ուրբաթ օրը նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ կապված իր հոր՝ Վովա Փաշինյանի մահվան հետ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում:
«Այս պահին վարչապետ Փաշինյանը կմասնակցի իր հոր հուղարկավորությանը, ուստի նա չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայկական կողմից ոչ ոք չի մասնակցի հանդիպմանը», - նշել է մամուլի ծառայությունը:
Փաշինյանի հայրը մահացել է չորեքշաբթի՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո: Նա 80 տարեկան էր:

