ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մինսկի խումբը կա և Ադրբեջանի գլխին կացին է պահել

Իրատեսակա՞ն է արդյոք Մինսկի խմբի ձեւաչափում առաջիկայում որեւէ գործընթաց սպասել՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո տարածաշրջան այցելած համանախագահներին նորմալ չընդունեցին ո՛չ Արցախում, ՛ոչ Ադրբեջանում։ Հայկական կողմի նախաձեռնությամբ չեղարկվեց Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների ու Արցախի նախագահի հանդիպումը` «ոչ լիարժեք ձեւաչափի պատճառով» (ռուս համանախագահն այցին չէր մասնակցում), իսկ Ալիեւը մոտավորապես ասաց՝ դե, որ եկել-հասել եք, հանդիպում եմ, բայց խոսելու թեմա չունեմ, ես ռազմական ճանապարհով լուծել եմ հարցը։ Արդյոք Մինսկի խումբը պատերազմից հետո օրակարգ եւ անելիք ունի՞, թե՞ այն այլեւս գոյություն չունի, եւ դա արձանագրելն ընդամենը տեխնիկայի խնդիր է։ «Հրապարակ»-ը հարց ուղղեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանին, որը համոզված է՝ Մինսկի խումբը կշարունակի իր գործունեությունը։ 

Դանիելյանն առաջարկում է կրկին արձանագրել, թե ինչ է իրենից ներկայացնում Մինսկի խումբը․ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա՝ ի դեմս Եվրոպայի, եւ Ռուսաստան։ Եվ քանի որ Արցախի հարցը գլոբալ աշխարհաքաղաքական հանգույց է, որի նկատմամբ կա մեծ ուշադրություն` Սիրիայից ու Իսրայելից սկսած, Չինաստանով ավարտված, ուստի Մինսկի խումբը կա եւ լինելու է։

«Եվ այդ երկրները՝ Ֆրանսիան ու Ամերիկան, կաշխատեն ամեն ինչ անել, որպեսզի խումբը մնա։ Եվ դրան հասնելու համար, վերջապես, իրենք ունեն լծակներ՝ ազդելու նույն Ադրբեջանի վրա, որպեսզի այս երկիրը չփորձի դեմարշներ անել։ Եվ ամենատարրականը՝ Արցախի անկախությունը ճանաչելն է։ Նրանք կարող են անգամ հակառակ պարագայում իրենք դեմարշ անել եւ ճանաչել։ Եվ էլի բազմաթիվ այլ լծակներ»,- ասում է Դանիելյանը։ Մինսկի խմբին այլընտրանքը Թուրքիայի առաջարկած «6-ի ֆորմատն» է։ «Եվ պատահական չէ, որ Թուրքիան փորձում է դուրս մղել Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային, ինչը հնարավոր է, որ ինչ-որ առումով ձեռնտու է նաեւ Ռուսաստանին։ Բայց դուրս մղելու փորձը մի բան է, մեկ այլ բան՝ դրան հասնելը, եւ պատահական չէ, որ մերժումը եկավ հենց Վրաստանից, որովհետեւ հենց Վրաստանն է ներկայացնում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը Կովկասում»,- ավելացրեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ համանախագահներից ԱՄՆ-ում վարչակազմ է փոխվում, եւ շատ բան կարող է պայմանավորված լինել նրանով, թե նոր վարչակազմը որքանով նախանձախնդիր կլինի այս ձեւաչափի հարցում։ Իսկ ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը, որը, շատ փորձագետների գնահատմամբ, փորձում է երկակի խաղ խաղալ Մինսկի խմբի եւ ռուս-թուրքական ոչ ֆորմալ ձեւաչափի միջեւ։ Դանիելյանը կարծում է, որ Ռուսաստանը եւս Արցախի կարգավիճակի ճանաչման հարցով շահագրգռված կլինի, երբ, օրինակ, 5 կամ 10 տարի հետո Ադրբեջանը պահանջի, որ Ռուսաստանը հեռանա Արցախից, քանի որ կարգավիճակն է, որ լեգիտիմացնում է իր ներկայությունը։ Եվ բացի այդ, մենք դեռ չգիտենք, թե Մերձավոր Արեւելքում ինչ գործընթացներ են լինելու։ Ինչ կլինի, եթե պատերազմ սկսվի Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ, իրենց ինչպե՞ս կպահեն Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը։ Սակայն վերջերս Ալիեւն իր ելույթներից մեկում ասում էր՝ «ստատուս յոխ»։

Ստեփան Դանիելյանն ի պատասխան նկատում է․ «Բնականաբար, Ալիեւի մեկնաբանությամբ՝ ստատուս չկա, դա իր մեկնաբանությունն է, որը միշտ էլ արել է, բայց այդտեղ կան այլ ուժեր, որոնք այլ շահեր ունեն։ Եվ երբ ինքն անընդհատ ասում է՝ ստատուս չկա, նշանակում է, որ նա դրանից շատ է զգուշանում, եւ ստատուսի խնդիրը կա։ Այլապես, դրա մասին անընդհատ խոսելու իմաստը ո՞րն է»։ Այնուամենայնիվ՝ կարելի՞ է սպասել ՄԽ-ի առաջիկա ակտիվացում, եւ ինչպե՞ս է այն արտահայտվելու։ Ստեփան Դանիելյանն ասում է, որ խմբի ակտիվացումը հնարավոր կլինի Ֆրանսիայի Սենատի եւ խորհրդարանի կողմից ճանաչման գործընթացով, որը, իհարկե, այս պահին չի օգտագործվում կառավարության կողմից, բայց կարող է եւ օգտագործվել։ Այսինքն՝ սա Ադրբեջանի գլխին կախված կացին է եւ ինչ-որ առումով՝ շանտաժ։ Երբ Ալիեւն իր դեմարշներն ուժեղացնի, կացինը յուրաքանչյուր պահի կհայտնվի Ադրբեջանի գլխին։ Բացի կարգավիճակից, Դանիելյանը վստահ է, որ Արցախից զատ, ՄԽ-ում բովանդակային քննարկման առարկա է լինելու նաեւ Արցախի տարածքային ամբողջականության հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>