Դեկտեմբերի 19-ին պետք է փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջև․ Հրանտ Սարկիսով
Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քանի որ շատ են հարցնում, արդյո՞ք մասնակցելու եմ Եռաբլուր գնացող երթին 19.12.2020 թվականին։ Կպատասխանեմ շատ կարճ. Ցանկացած երթ, որը առաջնորդելու է կապիտուլիանտը, անկախ այն սուրբ նպատակից, որին կոչված է երթը՝ ես չեմ մասնակցելու։ Ավելին, անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը ոտք չդնի ինձ համար սրբության սրբոցներից մեկը՝ Եռաբլուր զինվորական պանթեոնը։ P.S. Ուրեմն, 19.12.2020 պետք է փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջեւ»։

