Թերեզա Մեյը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին
Դիտել նաև
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն
Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս
Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի
Արարատը... Լոնդոնում
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարարի հետ (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կխնդրի խորհրդարանին արտահերթ ընտրություններ նշանակել հունիսի 8-ին, երեք տարի շուտ սահմանված ժամկետից:
Նախկինում Մեյը բացառել էր արտահերթ ընտրությունների հնարավորությունը մինչ 2020 թվական:
Տորի առաջնորդները, որոնք բոլոր սոցհարցումների առաջատարներն են, արտահերթ ընտրությունները բացատրել են ստեղծված իրավիճակում կայունության ձգտմամբ, երբ երկիրը սկսել է ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:
Մեյի խոսքերով, ներկայում «երկիրը գործում է որպես մեկ ամբողջություն, իսկ Վեստմինստերը՝ ոչ»:
Համայնքների պալատի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին Մեյը հայտնեց արտակարգ հայտարարությամբ, նախարարների հետ հանդիպումից հետո: Հաղորդում է «BBC»-ն:
Zham.am

