ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը պատրաստվում է բանակը հանել ժողովրդի դեմ. Օնիկ Գասպարյանը դեմ է
Տժվժիկ Telegram-ալիքը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է բանակը դուրս բերել ժողովրդի դեմ։ ՀՀ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարվում է։
Համաձայն ալիքի հավաստի աղբյուրների Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբում, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Օնիկ Գասպարյանի գործողություններից, որը հրաժարվում է դուրս բերել բանակը ընդդիմության դեմ։
Փաշինյանի համար իրավիճակը բարդանում է նրանով, որ ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ-ն և այլ հատուկ ծառայություններ հրաժարվում են դուրս գալ ընդդիմության դեմ, այդ իսկ պատճառով Փաշինյանը մտադիր է Հայաստանում անել այն, ինչ 1996 թվականին արել է նրա գաղափարական «հայր» Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ըստ ալիքի աղբյուրների, Օնիկ Գասպարյանը դեմ է, որ բանակն օգտագործվի քաղաքական գործընթացներում, այդ իսկ պատճառով Փաշինյանը մտադիր է փոխել գենշտաբի պետին մեկով, ով զորք կմտցնի մայրաքաղաք։
«Ավելին, ըստ մեր տվյալների, Փաշինյանն անձամբ է խոչնդոտում կանոնավոր բանակի աշխատանքներին Հայաստանի սահմանամերձ գոտում, ինչի պատճառով տեղաբնակները ստիպված են ինքնուրույն պաշտպանել իրենց տունն ու հողը։ Փաշինյանն անձամբ թույլ չի տվել մասնակցել զորքին Խծաբերդում 150 զինծառայողի շրջափակումից դուրս բերելու հարցում։ Փաշինյանը դա անում է բանակը վերջնականապես վարկաբեկելու և Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու համար», - նշում է ալիքը։
Zham.am