Պուտինը ԼՂ հակամարտության համատեքստում դարձյալ խոսել է Սումգայիթի էթնիկ բախումների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ ասուլիսի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս դարձյալ խոսել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի և ադրբեջանիցների միջև տեղի ունեցած էթնիկ բախումների մասին, որոնք հետագայում տեղափոխվել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածք, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Հակամարտության էթնիկական արմատները սկսվել են Սումգայիթից, հետո տեղափոխվել` Լեռնային Ղարաբաղ: Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը»,- ասել է Պուտինը:
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, դարձյալ նշել էր, որ այն սկսվել է Սումգայիթի էթնիկ բախումներից: