Իշխանությունները նոր պատերազմի ու նոր պարտության հիմք են գցում
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
• Հարկավոր է շատ համբերատար կերպով մարդկանց բացատրել, որ չվերջացող հողային զիջումներով և անձնատվությամբ իշխանությունները ոչ թե խաղաղության հիմքեր են գցում, այլ նոր ու մեզ համար ավելի անբարենպաստ պատերազմի։
• Իրենց կապիտուլյացիոն վարքն իշխանությունները փորձում են արդարացնել «դե սենց ենք անում, որ հետո արդեն խաղաղ լինի, էլ շփման գիծ չլինի, սահման լինի»։ Դա սուտ է։ Ըստ դրա՝ մենք ինչ-որ բան տալիս ենք, որ ստանանք խաղաղություն։ Իսկ ո՞ւր է խաղաղության երաշխիքը։ Թեկուզ թղթի վրա։ Գոնե թղթի վրա ՀՀ իշխանությունները պիտի հասնեին նրան, որ Ադրբեջանը գրավոր երաշխավորեր, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և հրաժարվում պետական հավակնություններից։
• Բայց դա չկա, ինչը նշանակում է, որ մենք միակողմանիորեն հանձնում ու հանձնում ենք, որի արդյունքում ստանալու ենք ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ՝ ավելի անբարենպաստ դիրքերով՝ լինի դա հիմա, թե 20, թե 50 տարի անց։
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

