Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ըստ Լոռու նոր մարզպետի՝ հայ ժողովրդը ոչխարների հո՞տ է

Այն ժամանակ, եբր երկրում խառնաշփոթ է տիրում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, ելնելով Նիկոլի անձնական նպատակներից, զբաղված է կադրային փոփոխություններով, որոնք սպասարկում են անձամբ Փաշինյանի շահերը: Նման փոփոխություններերից մեկը Լոռու մարզպետի պաշտոնում անհայտ (նույնիսկ իր խմբակցության պատգամավորի համար) անձի նշանակումն էր: Խոսքն Արամ Խաչատրյանի մասին է:

Պաշտոնում նշանակման առաջին իսկ րոպեներից Խաչատրյանը սկսեց «արդարացնել» իր նշանակումը և հայտարարեց, որ «Երեւանում Նիկոլի հրաժարականը պահանջում է առավելագույնը 500 մարդ, իսկ իր մարզում ընդամենը 15-20 մարդ»: Նա նաեւ հայտարարել է, որ իբր ժողովրդի մեծամասնությունը սատարում է Փաշինյանին, քանի որ «հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:

Չի կարելի ասել, որ նա անմեղսունակ է, քանի որ եթե նույնիսկ անձն անմեղսունակ է, ապա իմանալով թվերը, բազմապատկման աղյուսակին ծանոթ լինելու դեպքում և հաշվելու ունակության արկայության պարագայում, մարդը կարող է նույնիսկ առանց տանից դուրս գալու՝ դիտելով տեսանյութեր կամ լուսանկարներ հանրահավաքներից, հասկանալ, որ Նիկոլի հրաժարականը պահանջողների թիվը հազարավոր անգամներով ավելին է նրանից, ինչի մասին հայտարարում է Խաչատրյանը:

Այստեղից եզրակացնում ենք, որ Խաչատրյանը հայ ժողովրդի մեծամասնությունը խոտակեր ոչխար է համարում: Քանի որ ոչխարները հաստատ ի վիճակի չեն մաթեմատիկական նվազագույն գործողություններ իրականացնել: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե «հայ ժողովուրդը մեծամասնությունը սատարում է Փաշինյանին», դա, իր հերթին, նշանակում է, որ Խաչատրյանը հայ ժողովրդին համարում է ոչ միայն ոչխար, այլև մազոխիստ:

Փաստորեն, մարզպետը հայտարարում է, որ հայ ժողովուրդը երազում էր պատերազմի մասին, երազում էր, որ պատերազմում զոհվի մոտ 5000 մարդ, մենք կորցնեինք Արցախի 9 շրջաններ, կորցնեինք Շուշին, կորցնեինք Արցախի պետականությունը և թույլ տայինք, որ թշնամին գար ու կանգներ Կապանի մոտ, Գորիսի մոտ, կանգներ Սոթքում:

Փաստորեն, ըստ Արամ Խաչատրյանի, հայ ժողովուրդը գոհ է այս արդյունքներից, քանի որ նրանք «սատարում են Նիկոլային»: Եվ եթե գոհ է, ապա հայ ժողովուրդը մազոխիստ է:

Երրորդ կարծիք լինել չի կարող. Կա՛մ մենք իրոք ազգովի ոչխարներ ենք, կա՛մ այդ մարդը, այնուամենայնիվ, սկիրա է և մարդկանց վերագրում բոլոր այն հատկությունները, որոնք մենք ներկայացրեցինք:

Վստահ ենք, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, քանի որ անհնար է պատկերացնել, որ մի ամբողջ ժողովուրդ կերազեր տարածքներ հանձնել, վտանգել իր սահմաններիը և 5000 մարդ զոհեր ռազմի դաշտ:

Հատկանշական է նաև, որ նոր մարզպետը հայտարարեց, որ ինքը «10 տարի պայքարել է նախորդ իշխանության դեմ», և այժմ նա չի վախենում, որ մարզպետի պաշտոնավարումը կսահմանափակվի մի քանի օրով: Եվ իհարկե, նա անդրադարձավ «ժողովրդից թալանվածի» թեմային:

Փաստորեն, Արամ Խաչատրյանը խոսում է «ժողովրդից թալանվածի» մասին, բայց մոռանում է պատմել այն մասին, թե ինչ է գողացվել ներկայիս կառավարության օրոք՝ ծխախոտի մաքսանենգություն, ադամանդների վերավաճառք, բարեգործության անվան տակ «գործարարներից ռեկետ» և կոռուպցիայի այլ դրսեւորումների մասին: Փաստորեն, մարզպետի պաշտոնը մի քանի օր «վայելելու համար» Արամ Խաչատրյանը պատրաստ է աչքերը փակել այս ամենի վրա: Պատրաստ է ժողովրդին ոչխար ու մազոխիստ անվանել:

Երբ իշխանափոխություն լինի, Խաչատրյանի նման մարդիկ պետք է պատժվեն: Քանի դեռ նա վայելում էր իր աշխատանքը, որի մասին նա երազում էր 10 տարի շարունակ, որի համար «պայքարել է նախորդ վարչակարգի դեմ», Խծաբերդում ավելի քան 100 հայեր գերեվարվեցին:

Պետությունը պարտավոր է պատժել այդպիսի մարդկանց, որպեսզի հետագայում նրանք նույնիսկ չհամարձակվեն մտածել այն մասին, որ կարող են այսպիսի վնասներ հասցնել մեր պետությանը: Եթե դա չկատարվի, մեր պետականությունը շուտով կմահանա:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>