Հայաստանին ու Ադրբեջանին կարող է միավորել ընդհանուր տրանսպորտային միջանցքը (քարտեզ)
Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծումը Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով կնպաստի մարդկանց աառավել մերձեցմանը, հայտարարեց լրագրողներին երեքշաբթի Թբիլիսիում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Նման միջանցքի ստեղծման գործում անպայման պետք է մասնակցեն Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը», - ասաց իրանցի արտգործնախարարը նրա վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:
Ապրիլի 17-ին, Իրանի ԱԳ ղեկավարը պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան:
Հիշեցնենք մի ուշագրավ փաստ՝ 1980 թվականին Կարեն Դեմիրճյանի ջանքերի շնորհիվ կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» անվանումով ավտոմայրուղու կառուցումը Մեղրի-Նյուվադ (ներկայիս Նռնաձոր-խմբ.) հատվածում: Փոխարենը նա կառուցեց Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին և Գորիս-Ստեփանակերտ վերահեռարձակման կայան:
Zham.am