Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Իմ հրաժարականի պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է․ Նիկոլ Փաշինյան

Ո՞ւմ պետք է ներկայացնի այդ իշխանությունը։ Մենք աշխատանքային մակարդակում քննարկումներում իմ հաժարականի պահանջը ձեւակերպում ենք «էլիտար բունտ», որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ նախագահի եւ Հայոց կաթողիկոսների՝ իր հրաժարականի կոչին ու հորդորին։  

«Հարցն այն է՝ ժողովո՞ւրդն է ձեւավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, փակ քննարկումների ու պայմանավորվածությունների արդյունքում։ Սրանում է ամբողջ պրոբլեմը։ Ես արդեն ասացի, որ ինձ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ, դուք ասում եք, որ կան մարդիկ, խմբեր, որ պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, որոնք ինձնից պահանջում են հրաժարական չտալ։ Եվ իմ հարցը նույնն է՝ ինչու իմ հրաժարականը պահանջող մարդիկ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ եւ Հայաստանում կայունացնելու վրա եւ մտածենք հետագա անելիքների մասին։ Իսկ ինչ է լինելու այդ անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ում վրա է լինելու։ Ի վերջո, ես պատասխանատո՞ւ եմ հետագա իրադարձությունների համար, իհարկե, պատասխանատու եմ։ Կան ինձ ուղղված մեղադրանքներ, բայց ընդդիմությունը չի նկատում այդ մեղադրանքների հակասությունները, ընդդիմությունն ինձ մեղադրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար, բայց նաեւ հայտարարում է, որ չի ձեռնարկելու որեւէ քայլ ՀՀ վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից հետ կանչելու ուղղությամբ։ Նրանք ընդունում են, որ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, որ հնարավոր չէր չստորագրել։ Ես հայտարարել եմ, որ ինձ համարում եմ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, բայց ես ուզում եմ պատասխանատուն ու մեղավորը չշփոթեն իրար հետ։ Հիմա, երբ ես հայտարարում եմ ինձ թիվ մեկ պատասխանաուն, դրա հիմնական մեղավորները փորձում են 25-30 տարիների իրենց չարածի հետեւանքը, իրենց հակապետական գործունեությունը բարդել մեզ վրա։ Եվ այս երեւույթը պետք է կոնկրետ գնահատականի արժանանա։ Ի վերջո, Հայաստանի նախկին պաշտոնյաներից եւ ներկա պաշտոնյաներից քանի հոգի են միլիոնատեր, քանի հոգի օֆշորներում, Ամերիկաներում ունի առանձնատներ, ներդրումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյան։

Ն․Փաշինյանը համարում է, որ անցած 2,5 տարիներին չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, ինքն այդ հարցում իրեն մեղավոր զգում է, բայց դա չի նշանակում, որ «25-30 տարիների մեղքերը պետք է հրվեն դեպի գործող կառավարություն»։

«Այսօր հրաժարական պահանջողների 75-80 տոկոսը 2018-ից ասում էր, որ վարչապետը պետք է հեռանա, նրանց համար, ըստ էության, բան չի փոխվել։ Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել իմ կամքով եւ որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն, առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ։ Ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանում, փորձ է արվում ժողովրդից խլել ընտրություն անելու իրավունքը, եւ այդ մեկ տարին գործարկել ընտրակեղծարարության մեխանիզմը։ Մարդիկ կան, որ չեն ուզում իմ հրաժարականը, ես պե՞տք է լսեմ այդ մարդկանց, թե՞ ոչ։ Հայաստանում այլ մեխանզիմ գոյություն չունի։ Ինչո՞ւ հիմա չի կարելի անել արտահերթ ընտրություններ, կա գերիների չլուծված խնդիր, կա որոնողական աշխատանք, որ ահավոր դժվար  գնում, Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում։ Արտահարթ ընտրությունների ժամանակ քարոզարշավ է լինելու, իսկ այդ հարցերն ինչպես են որոշվելու։ Ո՞վ է զբաղվելու դրանցով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>