Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Սերժ Սարգսյանը Նիկոլին իշխանություն չի տվել. Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխությունից հետո բոլորն էլ պետք է ցուցմունքներ տան, եւ բոլորն էլ պետք է ենթարկվեն համապատասխան գործողությունների։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քաղաքական առումով ասել եմ, որ Նիկոլը պետք է հրաժարական տա։ Երբ ասում է՝ քաղաքական պատասխանատվություն պատրաստ եմ կրել, քաղաքական պատասխանատվության միակ ձեւն օր առաջ հրաժարական տալն է, չի տա, մենք կպարտադրենք իրեն հրաժարական։ Եթե իրենց մտքում կա, Նիկոլը հրաժարական տա, իրենց թիմից որեւիցե մեկին կապել ժողովրդի վզին, ապա չի ստացվելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ իրենց թիմից որեւիցե մեկը դառնա վարչապետ, դա ֆուտլյար է լինելու։ Հայ ժողովուրդը Նիկոլի ֆուտլյարներին չի հանդուրժելու»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ եթե տեղի ունենա իշխանափոխություն, ապա կլինի նաեւ իրավական գործընթաց.

«Համոզված եմ, որ ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլեւ Հայաստանը եւ Արցախի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ պետք է ասեն այն, ինչ եղել է։ Տեղի է ունեցել դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ։ Պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետը Նիկոլին ասում է՝ պետք է կանգնեցնել պատերազմը, հոկտեմբերի 12-ին ես պարտադրում եմ, հորդորում եմ, որ խնդրի Պուտինին եւ համաձայնվի նրա առաջարկներին, կանգնեցնի պատերազմը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության անունից քաղաքական դիակ Նիկոլը չի հերքել Պուտինի խոսքերը, որ հոկտեմբերի 19-20-ին Պուտինը առաջարկել է Նիկոլին հրադադար կնքել, բայց Նիկոլը գնացել է դավադրությանը։ Ամենագլխավոր հարցը, ինչո՞ւ եղավ պատերազմը, ինչու հրահրեց Նիկոլը պատերազմ, պատերազմը 44 օրը ինչո՞ւ դավադիր կերպով մեզ տարավ պարտության եւ ինչո՞ւ չլսեց մեր գլխավոր դաշնակցի ղեկավարի առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը։ Եթե Արտաքին գործերի նախարարն է այս մարդուն հերքում է, հանում է սուտասան։ Ասում է՝ Շուշին բոլոր ժամանակներում բանակցվել է, իսկ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Շուշիի հարցն առաջացել է պատերազմի ժամանակ։ Աշխարհում գիտե՞ք մի երկիր, որտեղ ԱԳՆ-ն ասում է՝ վարչապետը սուտասան է»։

Շարմազանովը շեշտեց, որ «Իմ քայլից» որեւէ մեկը վարչապետ չպիտի դառնա։

«Ինձ համար միակ տարբերակը նա է, որ ինչո՞ւ երրորդ օրը համալրումը կանգնեցվեց, ինչո՞ւ բանակը վերածվեց «Էրատո» ջոկատների։ Նիկոլը 2,5 տարի շարունակ քքանդել է պետության հիմքերը։ Ես՝ Էդուարդ Շարմազանովս, իշխանության վերադառնալու ցանկություն չունեմ։ Իմ նպատակն է՝ այս հողատուին հեռացնել իշխանությունից, որ փրկենք Հայաստանի Հանրապետությունը։ Ապաշնորհ կառավարումն էլ է քրեական հոդված։ Նիկոլ Փաշինյանը կամ ապաշնորհ կառավարիչ է կամ դավաճան. 2 դեպքում էլ կամ ապուշ է կամ դավաճան է։ Ես 2,5 տարի է՝ այն քիչ գործիչներից եմ, որը ոչ թե հովարային անջատումներով է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել ու ասել, որ նա դավադիր է, այլ հենց առաջին օրը»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երբ այն ժամանակ շատերը Փաշինյանի հետ շփվում էին, նրա հետ ձեռք էին բարձրացնում եւ բերում իշխանության, հիմա խելքի են եկել ու այս հրապարակում են։

«Մի մարդ, որը մերժում է Արցախի հերոսներին, որը Արցախի ուժերին անվանում է դավադիր ուժեր, որն արշավ է ձեռնարկել եկեղեցու նկատմամբ, որը քանդել է բանակը, որը կլուբնիկը վեր է ածել զենքից, որը Էրատո» ջոկատները վեր է ածել կանոնավոր բանակին, որն Ալիեւին կիրթ ու կառուցողական է անվանել»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ 2015-16 թվականներին դիմել են հայկական կողմին՝ Հայաստանում զենք-զինամթերք արտադրելու գործարան հիմնելու համար, սակայն մերժում են ստացել դրսից, քանի որ մասնաբաժին են ուզել Հայաստանից, Շարմազանովն արձագանքեց.

«Ես տեղեկություն ունեմ, որ մեր իշխանության շրջանում 50 հազար տոննա անվճար զենք-զինամթերք է եկել ՌԴ-ից։ Տեղեկություն ունեմ, որ մենք 2016 թվականին հաղթել ենք, որ 2016 թվականին Ալիեւն էր բողոքում, որ իրեն պարտադրում են՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Ես տեղեկություն ունեմ, որ 4 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը կանգնեցրեց պատերազմը։ Ես տեղեկություն ունեմ, որ Ապրիլյան պատերազմից հետո առաջին պաշտոնյան եմ եղել Մոսկվայում, եւ Ադրբեջանի ԱԺ նախագահին ինչ մտածել ասել եմ, ոչ թե սրանք նման կզած քայլել եմ։ Ապրիլից հետո Վիեննա ու Սանկտ Պետերբուրգ է եղել, որ Ալիեւի վզից բռնած Պուտինը բերել ու այդ հայտարարությունը ստորագրել է տվել»։

Տեղեկություններին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսնելով, որ Արցախի հարցը լուծելու համար այլ տարբերակ չէր մնացել, այդ պատճառով հեշտությամբ իշխանությունը հանձնեց Փաշինյանին, Շարմազանովն ասաց.

«Ովքեր նման բան եմ ասում, գլուխները պատովն են տալիս։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին իշխանություն չի հանձնել, Սերժ Սարգսյանը հրաժարվել է այ այս ժողովրդի պահանջով։ Բացի Հանրապետական կուսակցությունից, ինձնից ու իմ ընկերներից որեւէ մեկը Փաշինյանի դեմ չէր պայքարում։ Իմ, Սերժ Սարգսյանի, Աշոտյանի, մեր թիմակիցների նկարներն էին ճղում։ Մեր բոլոր 3 նախագահները, Պաշտպանության բոլոր նախարարները, բոլոր վարչապետերը թուրքին ծնկի բերածներն են, իսկ այսօր Նիկոլը ժողովրդից թաքուն՝ «հաղթելու ենք» ասելով, բերեց դավադիր պարտության։ Հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որին ժողովուրդը պիտի «վզից վերցնի» եւ իրենց հեռացնի իշխանությունից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>