Ծնողներն ասում են՝ տարածված տեսանյութում իրենց երեխաներն են․ պատգամավոր
Դիտել նաև
Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի
Ուրուգվայն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին
Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն
Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
«Ամբողջ գիշեր ահազանգեր եմ ստացել, ինքս անձամբ կապվել եմ ծնողների, ընտանիքի անդամների հետ, ըստ նախնական տեղեկությունների՝ հիմնականում Շիրակի մարզի մոբն է, բայց հստակ ինֆորմացիա չկա՝ գերեվարված են, թե չէ»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Երեկվա իմ լուրերով իրենք Խծաբերդի վերևում՝ բլրի վրա էին, բայց հիմա ասում են՝ իրականությանը չի համապատասխանում, կամբատի հետ եմ խոսել, ով հիմա հասնում է Լիսագոր և տեղում պարզելու է, ինձ ասի»,-նշեց պատգամավորը:
Հովսեփյանն ասում է՝ ծնողներն ասում են՝ տարածված տեսանյութում իրենց երեխաներն են․
«Ինձնից հասնում է միայն հավատալ ծնողին, որովհետև բացի իրենցից որևէ մեկը ավելի լավ չի ճանաչի իրենց երեխաներին»,-նշեց նա։