Հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր․ զոհված զինծառայողի մայր
Դիտել նաև
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան
«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան
ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան
Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հրապարակել է Արցախի հերոսի մոր՝ Կարին Տոնոյանի հարցազրույցն ու գրել.
«Կարդում եմ մեկնաբանությունները ու զզվանք ապրում... Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ՝ հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ»։
Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը։ Նա ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան է դարձել և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:
Մխիթարը ծնվել է 2000թ-ի օգոստոսի 17-ին քաղաք Երևանում: Ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս:

