Ես պնդում եմ՝ դուք ոչնչություն եք. Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանություններին
Ես պնդում եմ՝ դուք ոչնչություն եք
Երեկ ու նաեւ այսօր Ադրբեջանը պնդում է, որ գերեվարել է 100-ից ավելի հայ զինվոր։ Այսինքն՝ գերեվարել է այս երկու օրերին, երբ թուրքին են հանձնվում Արցախի մի քանի գյուղեր եւս։
Ու մինչ այս պահը Հայաստանի որեւէ կառույց չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։
Քիչ անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ չի մեկնաբանում նոր զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերը՝ հայտարարելով, թե պարզաբանումների է սպասում Արցախի ՊԲ-ից:
Ինչ ասեմ՝ սա քաոս էլ չի, սա աբսուրդ ու կազմաքանդում էլ չի։
Ես պնդում եմ, որ դուք ոչնչություն եք՝ հանցագործ ոչնչություններ։
Առավոտյան կփորձեմ ռուս խաղաղապահներից ինչ-որ բան պարզել։
Չեք ներվելու՝ հանցագործներ։
Բոլորդ՝ էդ ձեր անհայրենիքների խմբակով։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

