Զինվորի ստորադասված անվտանգությունը. Տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների կողմից իրականացվող բողոքի ակցիան շարունակվում է, ուզում են գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին հանդիպել։ «Նշան Վարդանյանի տղան էլ է քիմիկ եղել, տարել է տունն է նստացրել, այսինքն՝ իմացել է՝ քիմիկների ճակատագիրը ինչ է լինելու, իմ որդին էլ է քիմիկ եղել։ 10 օր առաջ տարել է, խի մեր երեխաները երեխաներ չէին, հավի ճու՞տ էին մեր երեխաները, նրանք էլ էին երեխաներ։ Որդուս հետ վերջին անգամ հոկտեմբերի 20-ին եմ կապվել, ասաց, որ իրենք պիտի 3 ժամով գնան աշխատանք կատարելու, մինապատում պիտի անեին։ Բայց ի՞նչ մինապատում, ինչ բան, առանց զենք երեխեքին տարել են լցրել են ավտոբուսը ու քշել»,- պատմեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ Կիմա Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

