Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում կներկայացնի
Դիտել նաև
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը
Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն
«Ես այստեղ եմ, Արցախում եմ»․ Արկադի Ղուկասյան
«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի եւ Թեւանյանի հետ, բայց պայմանով
Զգլխիչ խրախճանք՝ պաշարման ժամանակ կամ հոգեմտավոր կոռոզիա
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց նրա խոսնակ Աննա Գասպարյանը:
Հրաժարականի պատճառների և առաջիկայում այլ պաշտոնում նշանակվելու մասին խոսնակը տեղեկություն չհայտնեց` նշելով, որ այդ մասին կտեղեկացնեն վաղը՝ հրաժարականից հետո:
Նշենք նաև, որ Անդրեյ Ղուկասյանը կշարունակի իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Լոռու մարզից ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և աշխատանքը կշարունակի գործադիրում՝ առանց հստակեցնելու, թե ինչ պաշտոն է ստանձնելու։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հենց նա է դառնալու Լոռու մարզպետ: