Հողատարածքնե՞ր Շիրակի մարզում. Հայտնի է, թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ
Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական նորությունները լուսաբանող Տժվժիկ Telegram-ալիքը գրում է, որ «իշխանական շրջանակներում ակտիվ քննարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը: Իշխանամերձ որոշ գործարարներ փորձում են ճշգրտել հստակ շրջանները, որտեղ անցակետեր են բացվելու, հողատարածքներ ձեռքբերելու նպատակով այդ շրջաններում»:
Telegram-ալիքը հավելում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումն ակտիվ քարոզող ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը զգալի հողակտորներ ունի Գյումրիում՝ Թուրքիայի հետ սահմանին:
«Այդ իսկ պատճառով Անդոն կանգնած է այն գործիչների առաջնագծում, որոնք Թուրքիայի հետ սահմանի բացման կոչեր են անում», - գրում է ալիքը:
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին հոդված է դուրս եկել, որում պատմվում էր Անդրանիկ Քոչարյանի գործունեության մասին Շիրակի մարզում:
Zham.am