Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Պարտության հասցեն՝ Նիկոլի փակուղի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումը տեխնիկապես ձգձգվում է, բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրնքային նխագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Թեեւ բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաեւ մեր երկրի անվտանգության եւ ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը.

Պատերազմ, պարտություն, ծանր մարդկային եւ տարածքային կորուստներ. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։

Իր գործունեության դաշտը սահմանափակվում է 2 շենքով՝  մեծաքանակ ոստիկանական ուժերով շրջափակված կառավարական ամառանոց եւ կառավարության շենք։ Բայց Ն. հրաժարական չի տալիս։

Նրա լայվերը, ուղերձները իրականությունից կտրված տեքստեր են, որոնք  հետապնդում են մեկ նպատակ՝ հիշեցում ինքն իր մասին՝ ես կա´մ։

Իշխող խմբակցությունը թաքստոցներում է եւ նույնպես չի շփվում հասարակության հետ։ Ասելիք չկա եւ անվտանգ չէ։

Հրաժարականի պահանջ

Փողոցը եռում է. ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ իրականացնում են ակցիաներ՝ հրաժարականի պահանջով։

Պարբերաբար տեղի է ունենում մեծ հանրահավաք, որը կրիտիկականի սահմանագծին է։

Երկրի նախագահը, Վեհափառը, Կիլիկիո կաթողիկոսը, Մայր բուհը՝ ԵՊՀ-ն, Գիտությունների ազգային ակադեմիան, հարյուրավոր համայնքապետեր, հարյուրավոր մտավորականներ, ռուսահայ բիզնես էլիտան, սփյուռքի հեղինակավոր դեմքերը, ՀԲԸՄ-ն եւ այլ եւ այլն, հրաժարականի պահանջին տվել են ինստիտուցիոնալ տեսք. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։

ԱԺ երեք խմբակցություններից 2-ը պահանջում են նրա հրաժարականը, իսկ մեկ խմբակցություն փախած է։

Ռիսկերը

Իրավիճակը, երբ վարչապետի եւ կառավարության փոփոխությունը համատարած պահանջ է եւ բովանդակային առումով՝ լուծված հարց, իսկ տեխնիկապես դա չի կատարվում, որովհետեւ գործող վարչապետը իրեն շրջափակել է զորքերով ու առայժմ պատանդ պահելով «Իմ քայլին», լուրջ ռիսկեր է պարունակում.

Պետությունը իշխանություն չունի, իսկ օրակարգում ծայրաստիճան կարեւոր ու բարդ խնդիրներ են։

Սահմանային միջադեպերը, անվտանգային խնդիրները թողնված են խաղաղ բնակիչների, կամավորական ջոկատների վրա։

Մենք, ըստ էության, ամեն օր տարածք ենք կորցնում ու նոր գերիներ տալիս։

Ֆինանսական շուկայի փլուզումը սկսված է։

Հաշված շաբաթների, օրերի ընթացքում սկսվելու են լուրջ տնտեսական խնդիրներ՝ բյուջեի թերհավաքագրում, թանկացումներ, կոմունալ վճարումների թերհավաքագրումներ, պետության պարտավորությունների չկատարումներ եւ այլն։

Բարեկամ եւ ոչ բարեկամ պետությունները սպասում են մեզ հետ դժվար բանակցությունների, իսկ մենք չենք կարողանում ձեւավորել սոլիդ իշխանություն։ Բարեկամները Փաշինյանին դուրս են գրել եւ չեն դիտարկում որպես հեռանկարի գործընկեր, իսկ ոչ բարեկամները չեն պատրաստվում նրա հետ խոսել եւ միայն ծաղրում են։

Վտանգավոր սցենարներ Փաշինյանի կողմից

Քանի որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Ն. Փաշինյանի գլխում, եւ կամ ի´նչ պարտավորությունների մեջ է նա մեր հակառակորդների հետ, ապա նրանից ամեն րոպե պետք է սպասել նոր ռիսկեր, նոր վտանգներ՝ պետության եւ ժողովրդի համար։

Չի բացառվում, որ նա հեռանալիս փորձի էական վնաս հասցնել պետությանը։ Այս առումով պետք է շատ ուշադիր լինել՝ առաջին հերթին ԱԱԾ-ն ու բանակը։

Չի բացառվում, որ նա հեռանալիս ցանկանա վատություն անել,  հարվածի տակ դնել իր խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեն հենց իր խմբակցության պատգամավորները։

Ն. Փաշինյանը կարող է գնալ խելագար քայլերի, օրինակ՝  անսպասելի արտահերթ ընտրությունների։ Այս պայմաններում արտահերթ ընտրությունները նշանակում է առնվազն 3-4  ամիս անիշխանություն, իսկ դա նշանակում է՝ Ադրբեջանին ասել բարի գալուստ Հայաստան։ Մենք ունենալու ենք նոր տարածքային կորուստներ եւ անդառնալի ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Ուրեմն, հաշվի առնելով այս տարբերակը, պետք է պատրաստ լինել՝ թույլ չտալ այդ սցենարը։ Երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակի դեպքում առկա է որոշակի ժամանակ, եւ այդ ընթացքում ուղղակի ողջ ժողովրդով ստիպելու ենք «Իմ քայլին»՝ չտանել երկիրը կործանման հանուն Փաշինյանի։ Շատ կարեւոր է, որ Իմ քայլը հասկանա, որ այդ դեպքում գործելու են  մոտավորապես նույն մեթոդները կամ ավելի կոշտ մեթոդներ,  ինչը 2018-ին անում էին իրենք։ Որովհետեւ խնդիրը վերաբերելու է պետության անվտանգությանը, մեր քաղաքացիների անվտանգությանը։

Ն. Փաշինյանը կարող է փորձել նոր, իբր «համաձայնության» կառավարություն կազմել մի քանի իբր կուսակցությունների հետ։ Նշվում է 3-4 մանր-մունր կուսակցության անուն։ Սա նշանակում է՝ փողոցի կտրուկ գերակտիվացում, անկանխատեսելի զարգացումներ։Կա հիմնավոր կասկած, որ այդ կոալիցիան կազմվելու է Հայաստանում թուրքական 5-րդ շարասյան ճյուղերով։

Եթե հանգուցալուծումը ձգվում է

Կա տարբերակ, որ Փաշինյանը, իրեն շրջափակելով մեծաթիվ ոստիկանական ուժերով, հրաժարական չտա՝ փորձելով երկարացնել իր գոյությունը։ Սա նույնպես ռիսկային սցենարներից մեկն է։

Անիշխանության եւ կիսաքանդ պետության պայմաններում Հայաստանում կտրուկ ուժեղանալու է այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարումը։ Հայաստանը վեր է ածվելու հատուկ ծառայությունների պատերազմի թատերաբեմի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ պրոցեսն արդեն սկսված է։ Սա ուղղակի կարող է բերել կամ նոր  արյունալի պատերազմի, կամ Հայաստանի՝ որպես պետության, ուղղակի փլուզման։

Հանգուցալուծման ուշացումը հանգեցնելու է պետության կառավարման շեշտակի թուլացմանը, եւ ֆինանսատնտեսական կոլապսը դառնալու է անխուսափելի։

Փաշինյանի վտանգավոր սցենարները վտանգավոր են իր իսկ համար

Հնարավոր տարբերակները քննարկելիս պետք է մի բան հստակ հաշվի առնել. դա պետք է անեն թե ընդդիմության ղեկավարնե՞րը, թե՞ Ն. Փաշինյանը անձամբ։

Փաշինյանի կողմից նախաձեռնած վտանգավոր սցենարները կարող են ժամերի ընթացքում ձեւավորել հսկայական եւ անկառավարելի զանգվածներ փողոցում։ Քանի դեռ կա խաղաղ սահուն հրաժարականի, նոր իշխանության ձեւավորման հնարավորություն, գնացեք այդ ճանապարհով։ Վաղը փողոցում կարող են լինել տասնյակ հազարավոր սոված մարդիկ. նայեք օրվա դրամի կուրսին ու կհասկանաք վտանգի իրականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>