Այս պահին Թուրքիայի հետ հարաբերության մասին խոսելը երկրորդ կապիտուլյացիա է. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ
«Եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Արցախի և Ադրբեջանի միջև, ապա ինչու այդ եռակողմ հայտարարության մեջ պիտի հարցեր լինեն կապված Հայաստանի հետ, Մեղրիի ճանապարհի հետ»,- այսօր՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանը նույնպես սպառված էր և չէր կարող շարունակել ռազմական գործողությունները, հետևաբար Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր օգտվել դրանից․ «Եթե մենք նորմալ ղեկավար ունենայինք, շատ մեծ քաղաքական առևտուր կարող էինք անել․ բանակցությունների միջոցով այդ փաստաթուղթը կարող էր ուրիշ դառնալ։ Այնքան անգրագետ փաստաթուղթ ա, որ նույնիսկ Քելբաջարից դուրս գալու համար ընդամենը 5 թե 10 օր էր տրվել, որ գիտենք, զորք դուրս հանելու համար առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք»,- ասաց Մանուկյանը։
Zham.am