Կրեմլը առաջին անգամ մեկնաբանեց Արցախում ադրբեջանական նոր հարձակումը
Դիտել նաև
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Լեռնային Ղարաբաղում անհանգստացնող իրավիճակ է եղել, սակայն այն օպերատիվ կերպով հարթվել է: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը:
Պեսկովի խոսքերով, տեղի ունեցածի մասին ինֆորմացիան քիչ է, ռուսական կողմը հետևում է իրավիճակին. «Դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է մեր խաղաղապահների համար»,-ասել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցողի մասին օպերատիվ կերպով շփումներ են իրականացվել:
«Դա ամբողջ ինֆորմացիան է, որը մենք կարող ենք տրամադրել: Իրոք, անհանգստացնող իրավիճակ է եղել, սակայն այն օպերատիվ կերպով հարթվել է»,-ասել է նա:
Zham.am

