Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև հիշատակի երթ կկազմակերպվի. Փաշինյան
Դիտել նաև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ
Այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև հիշատակի երթ կկազմակերպվի Հանրախպետության հրապարակից դեպի Եռաբլուր:
«Այդ օրվա դրությամբ հավանական է՝ մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն: Կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը այլևս չի կարելի հետաձգել: Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան: Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի կարևոր մասն է եւ ոչ մի րոպե չի կարող կանգ առվել»,-ասաց նա:
Zham.am

