«Ու՞ր եք դուք նայում». Պուտինը կոշտ քննադատել է կառավարությունը. Տեսանյութ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառավարության նիստին կոշտ քննադատության է արժանացրել որոշ նախարարներին առաջին սպառման սննդամթերքի գների աճի համար և պահանջել այդ հարցը լուծել հաջորդ շաբաթից ո՛չ ուշ։ Հաղորդում է «Русская весна» - ն։
Նախագահը անթույլատրելի է համարել մակարոնեղենի, ալյուրի և շաքարավազի գնաճը հացահատիկի և ճակնդեղի նման բերքի պայմաններում։
«Այն ինչ մենք արտադրում ենք, պետք է սպառել երկրի ներսում»։
Նա նաև հետաքրքրվեց, թե որքա՞ն երկար են շարունակվելու փորձարկումները արևածաղկի ձեթի հարկման հետ
Պուտինը հատուկ ուշադրություն դարձրեց Տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Ռեշետնիկովին
«Դուք ինձ հեքիաթներ եք պատմում», - եզրափակեց նախագահը, ընդգծելով, որ սննդամթերքի գնաճն առաջացել է տնտեսական պատճառներով և համավարակի ու արտադրանքի մակարդակի հետ կապ չունի։
«Ի՞նչ կապ ունի համավարակը։ Այն ընդհանրապես կապ չունի, միայն խորացնում է մեր ու ձեր իրավիճակը քաղաքացիների աչքերում։ Ո՞ւր, ո՞ւր եք դուք նայում», - ասաց Պուտինը։
Պուտինը հավելեց, որ ռուսաստանցիները ոչ թե բոլոնեզ են ուտում, այլ «макароны по-флотски» և դրանց գնաճն անթույլատրելի է։
Zham.am
Տեսանյութն՝ այստեղ

