Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Սա ՌԴ-ին ուղղված քայլ է և վատ ազդանշան Արցախի համար առ այն, որ նույնիսկ այդ ողբերգական փաստաթղթից հետո խաղաղություն չկա․ Տիգրան Աբրահամյանը՝ Հադրութում տիրող իրադրության մասին

Այս գործողությունը երկու հարթության մեջ կարելի է դիտարկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների գործողություններին, որով կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

«Առաջինը կարելի է դիտարկել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից բացի կա այլ պայմանավորվածություն կամ այդ փաստաթղթի ներքո գործող այլ փաստաթուղթ, որի մասին չի հանրայնացվել, այսինքն՝ հասարակությունը տեղյակ չէ, սակայն դրա կետերով ևս նպատակ կա որոշակի տարածքներ հանձնելու Ադրբեջանին: Երկրորդ` պետք է սա դիտարկել այս համատեղ եռակողմ հայտարարության տեսանկյունից, ինչը ենթադրում է` ռուսական կողմի միջնորդությամբ կողմերի վերադարձը ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որոնք եղել են նոյեմբերի 9-ի դրությամբ»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, թե խնդիրն այն է, որ այս գործողությունների վերսկսումից հետ հիմնական պատասխանատուները, որոնք տարբեր հարթակներում, ուղիղ եթերներում հայտարարություններ են հնչեցնում, հիմա այդ մարդիկ չեն արձագանքում: «Ստորագրողը Հայաստանի վարչապետն է, որը պարտավոր է ոչ թե մամուլի խոսնակի միջոցով, այլ ուղիղ, պարզ խոսելու, թե ինչ է տեղի ունենում, ինչի արդյունքում է տեղի ունենում, ինչ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ`իրավիճակի արագ հանգուցալուծման ուղղությամբ»,-ասաց նա և նկատեց, որ այս իրավիճակը հակասում է նոյեմբերի 9-ն ստորագրված հայտարարությանը:

«Սա նաև Ռուսաստանին ուղղված քայլ է, որովհետև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերն են անվտանգության փաստացի երաշխավորը և այս պարագայում բնական է, որ սա նաև ուղղված էր Ռուսաստանի Դաշնությանը, և կարծում եմ, որ ՌԴ-ն ինքը իր հերթին իր շահերը պաշտպանելուն ուղղված քայլեր կանի: Սակայն այլ հարց է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Արցախում` անմիջականորեն շոշափում են Արցախի և արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի շահերը և Ռուսաստանի հետ հատկապես այս փուլում պետք է շատ սերտ աշխատել` առկա բոլոր խնդիրների արագ հանգուցալուծման և բնականաբար մեր շահերի տեսանկյունից հանգուցալուծման համար»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ մենք նաև պետք է հասկանանք, որ եթե այս միջադեպը պատշաճ ձևով հանգուցալուծում չի ստանում, ապա դա նշանակում է, որ հաջորդիվ մենք կարող ենք սպասել այլ սադրանքների, գործողությունների նաև Արցախի այլ ուղղություններով:

«Իրադարձությունները զարգանում են Արցախում, բայց սա տարածաշրջանային մեծ պայթյունի հետևանք կարող է լինել, շատ կարևոր է նաև սրա արագ հանգուցալուծումն այն պետությունների և ուժային կենտրոնների համար, որոնք տարածաշրջանում հանդես են գալիս խաղաղության և երկարատև կայունության տեսանկյունից: Երկրորդ` պետք է նշել, որ սա վատ ազդանշան է Արցախի համար, արցախահայության համար առ այն, որ նույնիսկ այդ ողբերգական փաստաթղթից հետո խաղաղություն չկա: Եվ երրորդ` պետք է հասկանալ, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են մեր տարածաշրջանում էսկալացիայի շարունակականության համար և անընդհատ փորձելու են նոր բախումներ և սադրանքներ հրահրել»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>