ՇՏԱՊ. Ադրբեջանն այս պահին չի կարողացել գրավել գյուղերը Հադրութի շրջանում. WarGonzo-ն հերքու՞մ է
Ըստ WarGonzo Telegram-ալիքի տվյալների Արցախի հարավային ճակատից, ադրբեջանցի զինվորականները երկու բարձունք են զբաղեցրել Հին Թաղեր և Քիրսավան գյուղերի մերձակայքում: Նրանց հաջողվել է կտրել գյուղ մտնող ճանապարհներից մեկը: Ներկայում գրոհ իրականացնող ջոկատները փորձում են ամրապնդվել բնակավայրերի ծայրամասերում, Արցախի Պաշտպանության բանակը և և տեղի աշխարհազորայինները պահում են դիրքերը:
Դիվանագիտական շրջանակներում WarGonzo-ի աղբյուրների համաձայն, ռուսական կողմը բանակցություններ է վարում Բաքվի հետ հրադադարի վերաբերյալ:
Ավելի վաղ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել էր, որ «Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»:
Իսկ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին»:
Zham.am