Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը. Էդիկ Բաղդասարյան
Նիկիոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Պաշտպանության նախարարն էլ Մոսկվա է գնացել զեկուցելու, որ Հադրութի էդ գյուղերն էլ ենք տվել ու նաև հարցնելու՝ էլ ինչ է մնացել տալու:
***
Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»: