ՇՏԱՊ. Արցախում առաջին անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ
Դիտել նաև
Հին Թաղերի եւ Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի
Դեկտեմբերի 13-ին Խծաբերդում Սմբատին տանջամահ արեցին, որովհետև, ըստ Մանե Գևորգյանի, Խծաբերդն ու տղերքի ճակատագիրը ոչ թե մեր, այլ ռուսների խնդիրն էր
Որոշակի լարվածություն է եղել նաև Հին Շենում. Ավինյանը մանրամասներ է հայտնում. Տեսանյութ
Ի՞նչ եք խոսել, պայմանավորվել ռուսական կողմից հետ, եթե իհարկե կա նման երկխոսություն և ինչ է փոխանցել այս թեմայով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը
Խաղաղապահները պահում են Խծաբերդի շրջակայքը
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայումից ի վեր առաջին անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը:
«Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը շարունակում է խնդիրներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ռուս խաղաղապահների 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիտորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դեկտեմբերի 11–ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:
Zham.am

