Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել. Ռուսլան Իսրայելյանը հաստատում է
Դիտել նաև
Էրիկ Իսրայելյանը փորձում է, շանտաժ ու մանիպուլյացիա անելով, փող մուրալ․ ԲՖ նախագահ
Ցավոք, «Առավոտ» օրաթերթի դեմ տեղի ունեցածը ոչ թե բացառություն է, եզակի դեպք, այլ օրինաչափություն․ ՀԺՄ
«Մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ»․ Ռուսլան Բաղդասարյան
Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը. Ռուսլան Բաղդասարյան
«Իմ քայլի» ուրբանիստ ուլը
Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել. ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:
Հիշեցնենք, երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:
Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասաց՝ հնարավոր է: