Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է․ Ալիևն ամեն օր ծաղրում է Փաշինյանին, մեզ պե՞տք է պարտված ղեկավար. Սեյրան Օհանյան. Տեսանյութ

Մեզ համար աննպաստ քաղաքական փաստաթուղթ է ստորագրվել, որի պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա է, իսկ եղե՞լ է արդյոք դավաճանություն, թե ոչ, ժողովուրդը կորոշի, այն ժողովուրդը, որին վարչապետը խոստացել էր, որ առանց նրա իմացության որևէ փաստաթուղթ չի ստորագրի, իհարկե՝ իրավապահ մարմինները ևս պետք է գնահատական տան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

«Ես և գեներալ Խաչատուրովը պատերազմի առաջին օրը գնացել ենք ՊՆ, երկու օր շարունակ մեզ չընդունեցին։ Ես որոշեցի ինքնակամ մեկնել Արցախ՝ աջակցելու ՊԲ-ին, ներկայացա Արայիկ Հարությունյանին, ապա մեկնեցի հրամանատարական կետ։ Սեպտեմբերի 30-ին ես արդեն պնդում էի, որ ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ վերականգնեն բանակցային գործընթացը։

Վարչապետը որոշել էր, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, Արայիկ Հարությունյանն ինձ անձամբ արգելեց գնալ այնտեղ»,-ասել է ռազմական գործիչը:

Ըստ Օհանյանի՝ իրեն արգելվել է մասնակցել ռազմական գործողությունների ծրագրմանը, փոխարենն առաջարկել են զորահավաքային, աշխարհազորային ռեսուրսի հարցերը հոգալ. «Ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել Շուշիի աշխարհազորի ձևավորմանը։ Նոյեմբերի 5-ին մենք երեք կողմից շրջափակման մեջ էինք, գործել եմ ըստ իրավիճակի, բանակի հրամանատարությունն ինձ հետ կապ հաստատելու փորձ չի արել։ Իմ ֆիզիկական վիճակից ելնելով՝ չէի կարող փախնել, թող չշահարկեն։ Նոյեմբերի 6-ի առավոտյան մենք լքել ենք քաղաքը, քանի որ բանակի ղեկավարությունը որոշել էր տեղափոխել հրամանատարական կետը»:

Գեներալ-գնդապետի կարծիքով՝ անհրաժեշտ է ՊՆ-ում ստեղծել մի հանձնաժողով, որը կվերլուծի մեր պարտության պատճառները. «Պարտությունը և՛ քաղաքական ու դիվանագիտական է, և՛ ռազմական՝ օպերատիվ-մարտակավարական օղակում։

Պետք է փակել բոլոր նրանց բերանը, ովքեր ասում են, թե միայն բանակն է պարտվել։ Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է, հերոսությունների դրվագներ են ցուցաբերել։ Մեր բանակը եղել է մրցունակ, սպառազինություն է ունեցել։ Դիվանագիտական թերի աշխատանքը պետական կառավարման համակարգի բացթողումներից է»:

Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ բանակցային գործընթացում մենք մեկուսացած էինք, և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունն օգտվեց դրանից ու պատերազմ սկսեց. «Մենք կարող էինք կա՛մ կանգնեցնել պատերազմը ինչ-որ բնագծերում, կա՛մ այսքան զոհով հաղթանակ ունենալ։ Գոնե լեռնաանտառային հատվածներում մենք ունեինք այդ հնարավորությունը։ Պարտության պատճառներից մեկը կարգապահության ցածր մակարդակն էր հատկապես զորահավաքային ռեսուրսում»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պնդմամբ՝ պարտության հիմնական պատճառն իշխանության անգրագիտությունն ու անփութությունն էր, պաշտպանության ոլորտում արված անհամափաչափ փոփոխությունները:

«Ալիևը հոխորտում է, ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, նա չի պատասխանում։ Եթե նա պատասխանի, Ալիևը կասի՝ այսքանից հետո դու դեռ խոսո՞ւմ ես։ Մեզ պե՞տք է պարտված ղեկավար, որը չի կարող բանակցություններ վարել։

Ստեղծվելիք անցումային կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի անվտանգության, պաշտպանության ոլորտին՝ արագ լուծելու ՀՀ սահմանային խնդիրները, սահմանապահ բնակիչը չպետք է միայնակ մնա»,-ամփոփել է Արցախի հերոսը:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>