ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան

3 քաղաքացիական անձի հետ հայկական կողմին փոխանցվել է նաև դի․ կա մինչև 150 գերի

«3 քաղաքացիական անձինք, որոնց 2 օր առաջ Ադրբեջանը վերադարձրել է, մեր վստահորդներն են։ Այս պահին կա 4 քաղաքացիական անձ, որոնք վերադարձվել են ողջ։ Այո, կա նաև դիակի փոխանցում, բայց թե ումն է և ինչ հանգամանքներում է եղել, վաղ է այդ մասին խոսելը, թե ինչ կբացահայտվի՝ դրա համար ժամանակ է պետք։ Քանի դեռ քննչական և այլ գործողություններ չեն եղել որոշակի վարկածների մասին խոսելն այս պահին տեղին չէ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք մահացած անձը զինծառայո՞ղ է, թե՞ քաղաքացիական անձ՝ ի պատասխան Սահակյանը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող փոխանցել, քանի դեռ չկա անձի նույնականացում։ Միայն նշեց, որ դիակը հայկական կողմին փոխանցվել է 2 օր առաջ վերադարձված 3 գերիների հետ միասին։ 

Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանում կա մինչև 150 հայ գերի, սակայն հաստատվածությունը տարբեր է․ «Մենք ունենք դեպքեր, որոնք անվիճելի հաստատվել են թե՛ պետության, թե՛ Կարմիր խաչի, թե՛ դատարանի կողմից։ Կան գործեր, որոնցով անհերքելի ապացույցներ կան, բայց հաստատումներ չկան։ Կարծում եմ՝ 80-ի մոտ դեպքեր կան, որոնք անվիճելի են։ Մյուս դեպքերում կան բարձր գերեվարման կանխավարկած և դրա հետևում որոշակի ապացույցներ, բայց թե ինչպիսի՞ն կլինի ճակատագիրը, դեռ պետք է պարզել»,- նշեց նա։ 

Քիչ առաջ ՄԻՊ-ը հայտնեց, որ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ են այսօր ուղարկում միջազգային մարմիններին։ Դրանց կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված գործընթացն արհեստականորեն ձգձգելու հանգամանքը, իրավապաշտպանն ասաց․ «Նախ թվաքանակի տարբերություններով, ունեն դիրքային առավելություններ, որը փորձում են օգտագործել, որովհետև բազում հարցերում ընթանում են բանակցություններ և ուզում են իրենց գերակա բանակցային դիրքերից հանդես գալ և թելադրել։ Երկրորդը՝ մենք բազմիցս վերահաստատել ենք, որ կա հակահայկականութուն, որը խրախուսվում ու աջակցվում է պետական մակարդակով։ Արդյունքը ազգությամբ հայերին ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելն է, ուստի ընտանիքի անդամների ճակատագրի վերաբերյալ անորոշությունները տևական պահելը կաջակցի իրենց հակահայկական քաղաքականության իրացմանը»,-ասաց Սահակյանը։

Ըստ նրա՝ պատերազմը դեռևս ավարտված չէ այն առումով, որ մենք ունենք թշնամական հարաբերություններ և ամենակարևորը հայերի նկատմամբ ատելություն, ինչն իր դրսևորումներն է ունենում հետկոնֆլիկտային ժամանակահատվածում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>