Ընտրական գործընթացը խոչընդոտ է ներդրումների ավելացման համար (տեսանյութ)
Ռուսաստանից կարող է 300 մլն դոլարի ներդրում կատարվել Հայաստանում. վստահեցնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը. «Այո, դա իրատեսական է, առնվազն այդքան ներդրում է լինելու: Հիմնականում հետաքրքրվածություն կա վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներում»: Փոխանցում է «Ա1+»-ը:
Նախարարը վստահեցրեց, որ ակտիվ աշխատանքներ են իրականացնելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է լինելու ֆինանսավորել և ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ներմուծման փոխարինմանը, արտահանման ու արդյունաբերության աճին:
Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ընտրական գործընթացը խոչընդոտ է ներդրումների ավելացման համար. «Ցանկացած նման գործընթաց մի քիչ զսպող է, սակայն ՀՀ-ում այն կազմակերպությունները, որոնց հետ վերջին ժամանակաշրջանում աշխատանքներ ենք իրականացնում, շահագրգռված են ներդրումներ իրականացնելու հարցում»:
Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում: