Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Ծաղրի առարկա դարձած երկրի ղեկավար չունենալը ևս մարդու իրավունք է․ այս իրավունքը պետք է գիտակցել և հարգել, ոչ թե ոտնահարել ոստիկանական բիրտ ուժով․ Էլինար Վարդանյան

Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը՝ հենված համամարդկային արժեհամակարգի ու երազանքների վրա:

Այս տարի դեկտեմբերի 10-ը մենք դիմավորում է ծանրագույն մարտահրավերների պայմաններում։ Այս մասին «Պարտված, մերժված իշխանություն չունենալը ևս մարդու իրավունք է» վերտառությամբ հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

«Մենք մարդու իրավունքների պաշտպանության օրը դիմավորում ենք բազմաթիվ խախտված իրավունքներով և խեղված ճակատագրերով։ Անհեռանկար և անպատասխանատու քաղաքականության հետևանքով հրահրված պատերազմի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի կողմից համատարած խախտվեցին մեր հայրենակիցների իրավունքները՝ ուղեկցված առանձնակի դաժանություններով, խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումներով:

Իսկ երկրի ներսում պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային և մարդասիրական ճգնաժամի պայմաններում մարդու իրավունքների մարտահրավերների ոչ պատշաճ դիմագրավումը պայմանավորված է մեր իշխանության շարունակական անգործությամբ և անկարողությամբ։Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի պաշտպանությունը հատկապես պետության և պետական իշխանության կարևորագույն առաքելությունն է։ Ցավոք, այսօր իշխանությունը վերածվել է սեփական քաղաքացիներից ոստիկանական ուժերի միջոցով պաշտպանվող համակարգի։

Բացի համընդհանուր իրավունքներից մենք իրավունքն ունենք չունենալ պարտված, մերժված, երկիրը պատերազմի տանող, հինգ հազար երիտասարդ զոհած և տասը հազար վիրավոր տված իշխանություն։ Դա ևս մարդու իրավունք է։

Իր գործողությունների հետևանքները չգիտակցող, աններելի սխալների հետևանքով հասարակությունը բզկտելու, երկիրը պատերազմի առաջ բացելու, երկիրը տնտեսական, սոցիալական, անվտագության ճգնաժամի հասցրած, նոր ռիսկերը գնահատելու անընդունակ իշխանություն չունենալը ևս մարդու իրավունք է։

Գերիների և անհետ կորածների հարցում անգործունակ, ոչինչ չանող իշխանություն չունենալը ևս մարդու իրավունք է։

Ի վերջո ստորացված, ծաղրի առարկա դարձած երկրի ղեկավար չունենալը ևս մարդու իրավունք է։

Այս իրավունքները պետք է գիտակցել և հարգել, և ոչ թե ոտնահարել ոստիկականական բիրտ ուժով։ Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք իրացնենք և պաշտպանենք մեր իրավունքները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>