Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս «խելքի գալ» և «վճռական քայլեր» է սպասում պաշտոնական Երևանից
Եթե Հայաստանը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան կսկսվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այսօր մասնակցում է Բաքվում կազմակերպված զորահանդեսին:
«Հայաստանից սպասում ենք վճռական քայլեր: Ցանկանում ենք, որպեսզի հայերն ազատվեն սփյուռքի ճնշումից, թշնամության փոխարեն ցուցաբերեն բարիդրացիական հարաբերություններ: Եթե հայ ժողովուրդը եզրակացություններ անի Ղարաբաղում տեղի ունեցածից, դա կհանգեցնի տարածաշրջանում նոր ժամանակաշրջանի»,- ասել է նա:
Նշվում է, որ Բաքվում անցկացվող զորահանդեսին մասնակցում են ավելի քան 3000 զինծառայողներ և մի խումբ թուրք զինծառայողներ: Ցուցադրվելու է մինչև 150 միավոր տեխնիկա։
Թուրքիայի նախագահը երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Zham.am